Սերժ Սարգսյանը նշանակումներ է արել
ՔաղաքականությունՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի նշանակել է պաշտպանության երկու փոխնախարարների։
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվում Արտակ Զաքարյանը, Արտակ Դավթյանը` պաշտպանության նախարարի տեղակալ։


Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Դավթյանը ՊՆ–ում համակարգելու է կրթության ոլորտը, Զաքարյանն` արտաքին կապերը։