Կատարվել է հետազոտություն․ ի՞նչ խնդիրների են հանդիպում երիտասարդ ընտանիքները.
ՀասարակությունARMTIMES / ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի խորհրդի նիստը:
Օրակարգային հարցերի թվում էին «Հայաստանի Հանրապետության պետական երիտասարդական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարության մոնիթորինգ եւ կառուցվածքի գնահատում» զեկույցի ներկայացումը եւ քննարկումը եւ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի 2017 թվականի հետազոտության նախագծերի ներկայացումը, քննարկումը եւ մեկ հետազոտական թեմայի հաստատումը: Ներկայացվել են Հայաստանի Հանրապետության պետական երիտասարդական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարության գնահատման հիմնական արդյունքները եւ հետազոտության արդյունքում դուրս բերված առաջարկությունները:
Նշենք, որ 2017թ. հետազոտության համար Խորհրդին ներկայացված նախագծերը երեքն էին՝ «Երիտասարդական մասնակցության փորձի ուսումնասիրություն», «ՀՀ երիտասարդ ընտանիքի բնութագիրը, ընտանիքի կայացման գործընթացում հանդիպող խոչընդոտները եւ աջակցության մեխանիզմները», «Երիտասարդների ստեղծագործական զբաղվածության ներուժը եւ զարգացման հեռանկարները»:
Խորհրդի նախագահ՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը իր խոսքում կարեւորել է հետեւողական աշխատանքը երիտասարդների զբաղվածության խնդիրների վերհանման գործընթացում, եւ, հաշվի առնելով Խորհրդի մյուս անդամների կարծիքները, առաջարկել 2017 թ. հետազոտության համար հիմնական թեմա հաստատել «Երիտասարդների ստեղծագործական զբաղվածության ներուժը եւ զարգացման հեռանկարները» թեմայով հետազոտության կազմակերպումը:
Հանդիպման վերջում Խորհրդի անդամների կողմից առաջարկվել է Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի աշխատակազմին մշակել եւ քննարկման ներկայացնել վերջին հինգ տարիների ընթացքում իրականացված հետազոտությունների սինթետիկ զեկույցի պատրաստման մեթոդաբանական առաջարկ-նախագիծը:
շարունակությունը՝ կայքում