Հայերեն

Փաշինյանը հանուն իշխանության պատրաստ է կործանել Հանրապետությունը

Քաղաքականություն

Չորրորդ Հանրապետություն հռչակելու՝ Փաշինյանի հայտարարությունը սեփական կուսակցության համաժողովում շարունակում է բուռն քննարկումների և քննադատությունների առիթ դառնալ հանրային և քաղաքական շրջանակներում, ընդ որում, բացի փաշինյանական զոմբիներից, գրեթե բոլորը հասկանում են նրա այս հայտարարությունների վտանգավորությունը։ Նշենք, նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում Փաշինյանը հայտարարեց Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատման հռչակումը որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Ընդ որում, Փաշինյանը ներկայացրեց 9 անելիքներ, այդ թվում՝ խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնության ակնկալումը, հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը, Հայաստանի 29 743 քառ. կմ տարածքը անձեռնմխելի պահելը, Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամագրվելուն ուղղված ջանքերի ակտիվացումը՝ դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաև հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։

Ըստ էության, ներկայացված հռչակագիրը, որն ընդունվել էր կուսակցության գրեթե բոլոր պատվիրակների կողմից, կենացների, պաթետիկ հայտարարությունների և իրենց տակ ոչինչ չունեցող խոսքերի կույտ է, որը իրականում լրջագույն վտանգներ է պարունակում։ Միակ, թերևս, ռեալ հայտարարությունը Եվրամիությանն անդամագրվելուն ուղղված ջանքերի ակտիվացումն է, այն էլ՝ որևէ հստակ գործողություն այդ ջանքերի տակ դրված չէ, և հայտնի չէ՝ արդյոք Եվրամիությունը սպասո՞ւմ է Հայաստանին իր մոտ։ Որքան էլ Եվրամիության տարբեր հանձնակատարներ Երևանում ու Բրյուսելում հայտարարեն Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների զարգացման մասին, փաստն այն է, որ Փաշինյանի հայտարարություններն ընդամենը փուչիկ են։

Իսկ Չորրորդ հանրապետության հռչակումը ոչ այլ ինչ է, քան սեփական մեղքերն ու հանցագործությունները արդարացնելու ու պարտակելու քայլ։ Այս հարցում գրեթե բոլորը համակարծիք են։ Ըստ էության, 44-օրյա պատերազմում կրած ջախջախիչ պարտության, Արցախը Ադրբեջանին անմռունչ հանձնելու, արցախցիների բռնի տեղահանության, հազարավոր երիտասարդների մահվան պատասխանատու իշխանությունը փորձում է ապալեգիտիմացնել Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի կարողանա մարսել իր իսկ արածը, և սա է ամենավտանգավորը։ Ի վերջո, հայ ժողովուրդը ահռելի զրկանքներ է կրել Երրորդ հանրապետության ստեղծման ճանապարհին, տարել հաղթանակներ, լավից–վատից պետություն ստեղծել, որն այսօր հայտնվել է մի անփառունակ խմբակի ձեռքում, և օր առաջ հարկավոր է ազատվել Նիկոլ Փաշինյանից և նրա թիմից, որովհետև վերջինիս համար որևէ բարդություն չի ներկայացնում 5-րդը, 6-րդը, 15-րդ հանրապետություն հռչակելը, միայն թե իրենք լինեն իշխանության ղեկին։ Թե դրանից ի՞նչ պետություն կստացվի՝ առանց արժեքների, առանց հիշողության և առանց հաղթանակների, Փաշինյանին և նրա թիմակիցներին բոլորովին չի հետաքրքրում։

Կարինե Առաքելյան

Ո՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան
Ամենադիտված