Հայերեն

Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա իշխանությունը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամերիկյան հայտնի ու, որ պակաս կարևոր չէ, լայն տարածում ունեցող «Նյու Յորք փոստը» բավականին հանգամանորեն անդրադարձել է Հայաստանում խոսքի ազատության և հակադեմոկրատական առումներով տիրող խայտառակ իրավիճակին:

Ամերիկյան լրատվամիջոցը հիմնականում անդրադարձել է մեծահարուստ և բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորմանը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանության հարձակմանը, երկու սրբազանների բանտարկությանը:

Պետք է նկատել, որ լրատվամիջոցը, բնականաբար, զուսպ, բայց միանգամայն հստակ է նկարագրել թե՛ դեպքերի ընթացքը, թե՛ ստեղծված իրավիճակը:

Պատկերացնել կարելի է, թե ամերիկյան դեմոկրատիային սովոր օտար ընթերցողի վրա ինչ տպավորություն կգործի «Նյու Յորք փոստի» հաղորդած այն վավերագրական տվյալը, որ Սամվել Կարապետյանը կալանավորված է միայն այն բանի համար, որ հայտարարել է, թե իր ձևով կմասնակցի Եկեղեցին պաշտպանելուն:

Հստակ նշվում է, որ Սամվել Կարապետյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, որ իշխանությունը ցանկանում է խլել նրա սեփականությունը և այդպես շարունակ: Թերևս կարիք չկա մեր ընթերցողին լրացուցիչ ներկայացնել այն, ինչն ինքն առանց այդ էլ գիտե, ի լրումն, նաև մենք պարբերաբար այդ ամենին անդրադառնում ենք: Ավելին, պարբերականը ներկայացնում է Կարապետյանի որդու խոսքերը, թե «Հայաստանում գրեթե չի մնացել ընդդիմադիր գործիչ, ում երբևէ չեն կալանավորել»: Սա, իհարկե, կատարյալ ճշմարտություն է, այդ մասին գիտեն բոլոր հայաստանցիները: Հիմա գիտեն նաև «դրսում»:

Իսկ ինչի՞ մասին են վկայում նման հրապարակումները:

Ամենից առաջ սա հուշում է, որ Արևմուտքում, ԱՄՆ-ում մանավանդ՝ քաղաքական ու լրատվական շրջանակները բավականին լավատեղյակ են Հայաստանի անցուդարձից: Բացի այն, որ տեղյակ են, հրաշալի հասկանում են, թե ինչ է կատարվում ու «դեմոկրատիայի բաստիոնի» պատրանքներ չունեն, հակառակը՝ իրերը կոչում են իրենց անուններով՝ քաղբանտարկյալներ, աջուձախ կալանավորումներ, ազգային եկեղեցու անդամ լինելու պատճառով՝ հետապնդումներ (գործնականում՝ կրոնական խտրականություն):

Երկրորդ հետևությունն այն է, որ նման հեղինակավոր լրատվամիջոցներում Հայաստանի ու մեր երկրի իշխանությունների հակաօրինական վարքի մասին այդ փաստարկված հրապարակումներին ծանոթանալով՝ որևէ խելամիտ գործարար ոչ միայն չի ցանկանա Հայաստանի հետ գործ ունենալ, այլև մյուսներին հետ կպահի նման արկածախնդրությունից: Ո՞վ կցանկանա գործ ունենալ մի երկրի հետ, որտեղ ոչ միայն քաղաքական հետապնդումներ են իրականացվում, այլև հենց այնպես կարող են ներդրողից սեփականությունը խլելու կոպիտ քայլեր արվել:

Երրորդ հետևությունը, որ երկրորդից է բխում, տխրեցնող է: Ի վերջո, այդ ամենը անդրադառնում է Հայաստանի՝ մեր երկրի միջազգային վարկի վրա: Իշխանությունները, ինչ էլ լինի, անցողիկ են, իսկ, այ, վատ նստվածքը կարող է ավելի երկար պահպանվել:

Ու հազիվ թե հենց Հայաստանում որևէ մեկին, բացի քպականներից, հետաքրքրում է փաշինյանական իշխանության չեղած կամ զրոյացած հեղինակությունը: Մտահոգում է մեր երկրի հեղինակությունը, որը քպական իշխող խումբը լուրջ հարվածների տակ է դրել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները
Ամենադիտված