«Ելք»-ի ելքը
Քաղաքականություն1in.am / Ավարտված ընտրական գործընթացի հիմնական առանձնահատկությունն այն էր, որ այն չտվեց ապագա իշխանության առնվազն անվանական հասցեականության հարցի պատասխանը: Ընտրությունների արդյունքներն ամբողջացրեցին համակարգը, ձևավորեցին միջավայր և տարածություն, որտեղ կայանալու է նոր իշխանությունը կամ հնի մոդիֆիկացիան` տնտեսաքաղաքական խմբավորումների բավականին բարդ հարաբերությունների, հակադրությունների ու հնարավոր կոմպրոմիսների ֆոնին: Գրեթե նույնը վերաբերում է ընդդիմադիր դաշտին, որն ընտրությունների արդյունքներով վերադասավորումների փուլում է:
Ընտրությունների արդյունքներն արձանագրել են, առարկայացրել են հին ընդդիմության տարբեր թևերի, նաև` «Ծռության», գաղափարական, ինստիտուցիոնալ պարտությունը, ֆիասկոն ու ձևակերպել են նոր ընդդիմության` «Ելք»-ի հայտը: Կրկնում եմ` խոսքն առայժմ հայտի մասին է, որովհետև նոր ընդդիմություն կոչվածը ծնվում է ոչ միայն ու ոչ այնքան քվեարկության արդյունքներից, լիդերների հրապարակային հավակնություններից, այլ այն պոտենցիալից, որը հնարավոր է դարձնում իրական այլընտրանքի կայացումը` ստրուկտուրալ էֆեկտիվության, արժեքային կողմնորոշման ռացիոնալության շնորհիվ: Նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկը խորհրդանշեց «Ելք»-ի նոր որակի ընդդիմության հայտի և պրակտիկ գործունեության կոնտրաստը: Առաջին նիստի այն հատվածի բոյկոտը, որում ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը, բացահայտում է «Ելք»-ի հակասականությունը: Եթե սկզբունքայնությունից դրդված բոյկոտվում է անգամ Սարգսյանի ներկայությունը, ապա նույն սկզբունքայնությունը հուշում էր առհասարակ չմասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք անցկացվեցին Սերժ Սարգսյանի «խաղի կանոններով» կամ չվերցնել մանդատներն` այդպիսով լեգիտիմացնելով ընտրությունների արդյունքները: Կամ ո՞րն էր բոյկոտի տրամաբանությունը, եթե ընդամենը մեկ ժամ հետո «Ելք»-ի թեկնածուն մասնակցում է ԱԺ նախագահի կանխատեսելի ընտրություններին` դրանց հաղորդելով մրցակցային իմիտացիա, թե՞ հույս ունեին, որ «բոյկոտված» Սարգսյանն իրենց քայլը համարելու է համագործակցության ժեստ:
շարունակությունը՝ կայքում