Արա Սաղաթելյանը նոր պաշտոն է ստացել
ՔաղաքականությունՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը:
Նշենք, որ մինչ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում էր ինքը՝ Հրայր Թովմասյանը:
Ավելի վաղ ըստ մամուլի տեղեկությունների ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում հավանական թեկնածուներից մեկն էր համարվում ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը: