Ժանգոտ, ռիժիկ եւ գունավոր. կարմրահեր հայուհիների «դառը» մանկությունն ու երջանիկ ներկան (ֆոտոներ)
ՀասարակությունՇիկակարմիր կամ կարմրահեր մազերով մարդիկ կազմում եմ աշխարհի բնակչության միայն 2 տոկոսը։ Հայաստանում նրանք առավել հազվադեպ են հանդիպում, բայց երբ «հանդիպում են», միանգամից ուշադրություն են գրավում, ինչպես մեր երկու հերոսուհիները։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում աղջիկները խոսում են բնությունից տրված իրենց յուրահատկության մասին։
Սաթենիկ Խաչատրյանը 25 տարեկան է, մասնագիտությամբ՝ լրագրող։ Ասում է՝ երբեւէ մտքով չի անցել փոխել մազերի գույնը. «Ես փոքրիկ հրաշքներ տեսնող մարդ եմ, եւ մազերիս գույնն իմ կյանքում հրաշք եմ համարում: Չեմ թաքցնի, որ հատկապես դպրոցական տարիներին ինձ նեղացնելու համար «չար» տղաները «ժանգոտ» կամ «գույնզգույն» էին կանչում, բայց դա երբեք ինձ չի ընկճել եւ, ամենայն անկեղծությամբ եմ ասում, մտքովս անգամ չի անցել մազերիս գույնի պատճառով նեղսրտել»:
շարունակությունը՝ կայքում