Բացառիկ տեսանյութ՝ ինչպես է Էրդողանը հրահանգում հարձակվել խաղաղ ցուցարարների վրա
Աշխարհ
«Ամերիկայի ձայնը» հրապարակել է տեսանյութ մայիսի 16-ին Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները հարձակվել էին Թուրքիայի դեմ բողոքող քուրդ և հայ խաղաղ ցուցարարների վրա։ Տեսանյութում երևում է, որ Էրդողանը, ըստ ամենայնի, հրահանգում է իր թիկնապահներին հարձակվել ցուցարարների վրա, և հարձակումից մի քանի րոպե անց դուրս է գալիս ավտոմեքենայից։
Մայիսի 16-ին մեկ այլ տեսանյութ էր հրապարակվել, թե ինչպես են Էրդողանի անվտանգության աշխատակիցները հարձակվում խաղաղ ցուցարարների վրա և հարվածներ տեղում նրան վրա։