Հայերեն

«Սպառողների իրավունքների պաշտպանությունն այսօր «նորաձև» չէ, պետական որևէ մարմին իր տեղում չէ». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքականությամբ ապրող հասարակություններում, ավաղ, տարաբնույթ այլ հարցեր մնում են ստվերում։ Դրանցից մեկը, թերևս, սպառողների պաշտպանության ոլորտն է, որտեղ խնդիրները բազմաթիվ են ու ավելի հաճախ անտեսված պետական գերատեսչությունների կողմից։ Սպառողների իրավունքների պաշտպանության գծով փորձագետ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ ցավոք, վերջին տարիներին առաջընթաց գրանցելու փոխարեն հետընթաց ենք արձանագրել բոլոր առումներով՝ և՛ իրավական դրույթներն ու կարգապահական վիճակը պահպանելու, և՛ սպասարկման ոլորտը ձևավորելու, և՛ ծառայություններ մատուցելու առումով։ «Տնտեսվարողներից շատերը, կարծես, չեն հարգում իրավունք և օրենք։ Սա խոսում է ոչ միայն պետական վերահսկողության բացակայության մասին։ Վերջին շրջանում նաև օրենսդրական լուրջ փոփոխություններ չեն եղել, և, ավաղ, հույս էլ չենք կարող ունենալ, որ օրենսդրական բացերի լրացում կկատարվի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։

Ընդգծում է՝ սպառողները շարունակում են բախվել նույն խնդիրներին, ինչ տարիներ շարունակ։ «Սպառողն ապրանք է գնում, հետո տարբեր պատճառներից ելնելով՝ ցանկանում է օգտվել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով սահմանված իր իրավունքների պաշտպանության դրույթներից, բախվում է խնդիրների։ Տնտեսվարողները պատճառաբանում են՝ ապրանքի հետվերադարձ չեմ անում, գնա, ում ուզում ես դիմիր, կամ ապրանքի որակի հետ կապված հարցեր են բարձրացնում՝ հղում անելով օրենքի 23-րդ հոդվածին, այն է՝ եթե ապրանքային տեսքը խախտված է, և որակական ցուցանիշները վնասված են, ապա ապրանքը վերադարձման ենթակա չէ։ Տնտեսվարողն ամեն խոչընդոտ ստեղծում է սպառողի համար, որպեսզի նա չկարողանա իր իրավունքները պաշտպանել։ Որպես սպառողի պաշտպաններ և փորձագետներ՝ բախվում ենք շատ դժվարությունների մեր մասնագիտական պարտականությունները կատարելու և իրավունքի պաշտպանության որոշակի ծառայություններ մատուցելու գործում։ Պետական կառույցը, որը պետք է զբաղվի տնտեսվարողին զգուշացնելու, տուգանելու, վերահսկելու (օրենքի դրույթները պետք է անշեղ կատարվեն) հարցերով, անբարեխիղճ տնտեսվարողին թույլ է տալիս, որ նա օգտվի բարձիթողի վիճակից՝ շարունակաբար խախտելով սպառողի իրավունքը։ Այսօր իրապես շատ քիչ տնտեսվարողներ են մնացել, որոնց հետ կարելի է «լեզու գտնել», համագործակցել և հօգուտ սպառողի լուծել իրավունքի պաշտպանության հարցը։ Շատ տնտեսվարողներ սպառողներին ուղղորդում են դատարաններ՝ գիտակցելով, որ այսօր դատարանը չափազանց ծանրաբեռնված է, մյուս կողմից՝ թանկ հաճույք է քաղաքացու համար։ Արդյունքում սպառողի խնդիրը մնում է չլուծված, իսկ օրինախախտը չի պատժվում»,-նշում է մեր զրուցակիցը։

Փորձագետի կարծիքով, սպառողների իրավունքների պաշտպանությունն այսօր, ցավոք, ո՛չ «նորաձև» է, ո՛չ արդիական։ «Այսօր քննարկման կենտրոնում քաղաքական միտումներն են, շատերը, կարծես, չեն նկատում, որ կան սոցիալական, իրավունքի ոտնահարման խնդիրներ, որոնք, ի դեպ, անմիջականորեն կապված են քաղաքական բարձիթողի վիճակի և տգիտության հետ։ Այսօր արդյունավետ չեն աշխատում տեսչական մարմինները։ Հարցեր բարձրացնենք՝ վերջին անգամ ե՞րբ են արտադրամասերը ստուգվել սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից, խոսքն այն մասին չէ, երբ կոնկրետ խնդիրներ են գրանցվել և տեսչական մարմինը գնացել է ստուգման, վերջին շրջանում ե՞րբ է շուկայի վերահսկողական տեսչական մարմինը ստուգել համապատասխան տնտեսվարողների մոտ առկա որակի և հարակից փաստաթղթերը, իրենց ոլորտների հետ կապված քանի՞ բողոք են ստացել և ի՞նչ լուծումներ են տրվել դրանց։ Ավաղ, երբեմն խնդիրները գերատեսչությունները փոխանցում են մեկը մյուսին, արդյունքում քաղաքացին հոգնում է և որոշում ինքը լուծել իր խնդիրը։ Պետական կառույցների պարագայում պետք է գործի հաշվետվողականությունը։ Եռամսյակային և տարեկան կտրվածքով գերատեսչությունները պետք է պրոֆիլակտիկ ստուգումներ անցկացնեն արտադրամասերում, խանութներում, մաքսատանը։ Երբ անորակ ապրանքը հայտնվում է շուկայում, դրա վերահսկողությունը, կասեցումը, արգելումը դառնում է դժվարին խնդիր։ Պատճառաբանում են, որ չունեն ֆինանսներ և ռեսուրսներ, գործառույթների իրականացման համապատասխան ռազմավարություն։ Այս ամենն, ի վերջո, ազդում է սպառողների և նրանց իրավունքների պաշտպանության վրա։ Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ նա ևս սպառող է և, վաղ թե ուշ, առնչվելու է առկա խնդիրներին և բարձիթողի վիճակին։

Համատարած բոլոր ոլորտներում՝ կրթական, առողջապահական, սպառողական, սոցիալական, քաղաքացիների իրավունքները խախտված են, և չկա որևէ պետական կառույց, որն իր տեղում է, լիարժեք գիտակցում է իր լիազորությունները գործառույթային առումով, և չկա մի պետական մարմին, որն իրապես աշխատում է ոլորտային խնդիրները լուծելու և մարդկանց պաշտպանելու համար»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունը
Ամենադիտված