Հայերեն


«Երեք մարդու անուն կտամ»

Քաղաքականություն

«Լրագրի» զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահի թեկնածու էդուարդ Շարմազանովը

 

Պարոն Շարմազանով, ինչո՞ւ բոլորի համար անակնկալ ԱԺ նախագահի պաշտոնինՀՀԿ-ն առաջադրեց Արա Բաբլոյանի թեկնածությունը, մինչդեռ շրջանառվում էին բոլորովին այլ անուններ, մասնավորապես՝ Ձեր անունը։ Մինչ այդ ՀՀԿ-ն խոսում էր սերնդափոխության, ավելի երիտասարդ կադրեր առաջ քաշելու մասին, ինչո՞ւ ընտրությունը կանգնեց ապաքաղաքական կերպարի վրա։

 

Նախ նշեմ, որ տարբեր անուններ շրջանառում էր ոչ թե ՀՀԿ-ն, այլ մամուլը։ Նաև իմ անունն էր շրջանառվում։ Դա բացարձակապես մամուլի շրջանառության թեմա էր, մեր կուսակցությունն այդ հարցը քննարկել է միայն նախօրեին և այդ քննարկման ժամանակ եղել է բացառապես Արա Բաբլոյանի թեկնածությունը։ Բնականաբար, այդ թեկնածությունը հանրապետության նախագահը քննարկել է նաև գործադիր մարմինի ներկայացուցիչների հետ։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ այս փուլում Արա Բաբլոյանի թեկնածությունը ճիշտ է, որովհետև նա բավական ուսյալ, բավական փորձառու, բավական պրոֆեսիոնալ անձնավորություն է։ Մարդ, որը փորձ ունի աշխատելու և գործադիրում, և օրենսդիրում, բնականաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Բաբլոյանը կարող է շատ լավ կազմակերպել աշխատանքը տարբեր խմբակցությունների հետ։

 

Լինելով ՀՀԿ խմբակցության անդամ՝ նա կարող է շատ ազատ աշխատել տարբեր խմբակցությունների հետ։ Ես չեմ ասում, որ այլ թեկնածուներ չեն կարող աշխատել։ Հաշվի ենք առել նրա փորձը, փորձառությունը, անցած ճանապարհը, նրա հեղինակությունը հասարակության մեջ և կանգնել իր թեկնածության վրա։ Ես շնորհակալ եմ իմ կուսակցությանը, շնորհակալ եմ հանրապետության նախագահին, որ երրորդ անգամ անընդմեջ ինձ վստահում են ԱԺ փոխնախագահի բարձր պաշտոնը։ Սա խոսում է այն մասին, որ իմ աշխատանքը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում գոհացնում է կուսակցությանը, գոհացնում է կուսակցության նախագահին, իսկ դա շատ բարձր վստահության պաշար է ինձ համար։ Ես երբեք չեմ փորձել առհասարակ տարբեր պաշտոններում հայտնվել։ Ես թիմային մտածելակերպ ունեցող մարդ եմ, ունեմ թիմի զգացում, և թիմի ղեկավարը որտեղ ինձ տեսնի, այնտեղ էլ կլինեմ։ Մեկ անգամ չէ, որ այդ մասին ասել եմ։

 

Փաստորեն ՀՀԿ-ում էլ են վերջին րոպեին որոշումներ կայացվում, ԱԺ նիստից մեկ օր առաջ։

 

Վերջին րոպեին չէ, քննարկման օրը նշանակված է եղել, մենք քննարկել ենք։ Սա եղել է կոլեգիալ որոշում։

 

Անդրադառնալով ինքնաբացարկի դիմումները հետ վերցնող պատգամավորներին՝ Ծառուկյանը հայտարարեց, որ «բզբզացողներ» կան՝ չմանրամասնելով, թե որ կողմից է այդ բզբզոցը։ Իշխանությո՞ւնն է այդ «բզբզացողը»։

 

Կարող եք դիմել պարոն Ծառուկյանին և պարզել, թե որտեղից են այդ «բզբզացողները»։ Հաստատ Հանրապետականում բզբզացողներ ու ծվծվացողներ չկան, և համոզված եմ, որ պարոն Ծառուկյանը հաստատ ՀՀԿ-ին նկատի չի ունեցել։

 

Այդուհանդերձ, «Ծառուկյան» դաշինքը վերահսկելի՞ ընդդիմություն է։ Դուք Ազգային ժողովում ինստիտուցիոնալ ընդդիմություն տեսնո՞ւմ եք։

 

Ես հույս ունեմ, որ և «Ծառուկյան» դաշինքը, և «Ելք»-ը կլինեն ինստիտուցիոնալ ընդդիմություն, դա է պահանջում Հայաստանի Հանրապետության շահը։

 

Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ հենց առաջին նիստի ժամանակ «ԵԼՔ» դաշինքը բոյկոտեց Սերժ Սարգսյանի և կաթողիկոսի ելույթները և չմտավ դահլիճ։

 

Դա իրենց իրավունքն է, բայց ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մեր ընդդիմությունը վեր կանգնի այդ ձևական ակցիաներից։ Նիստերին մասնակցելով կամ չմասնակցելով չի որոշվում՝ դու ընդդիմություն ես, թե ոչ։ Ես կարծում եմ, որ նրանք դեռևս ընտրական գործընթացների, ընտրական հնարքերի ազդեցության տակ են։ Ես եթե լինեի ընդդիմություն, այդպես չէի անի։ Ես չեմ կարծում, որ նման ակցիաներով է որոշվում՝ դու ընդդիմություն ես, թե ոչ։ Եթե այդպես է, կարող են ընդհանրապես նիստերին չգալ, քանի որ նիստը վարելու է Շարմազանովը, որը Հանրապետական կուսակցության ամենահանրապետական դեմքերից մեկն է։

 

Իր 1,5 ժամանոց ելույթում Սերժ Սարգսյանը ծավալուն հատված տրամադրեց նաև Արցախի խնդրի կարգավորմանը։ Ըստ էության՝ Սերժ Սարգսյանը բացեց փակագծերը, թե ինչ տարբերակ է դրված սեղանին՝ մանրամասն ներկայացնելով նաև Կազանյան փաստաթուղթը, քննադատելով Լևոն Տեր-Պետրոսյանին և Վարդան Օսկանյանին։ Ինչո՞ւ էր հիմա պետք  խոսել ԼՂ խնդրի կարգավորման մասին, ինչ-որ բա՞ն է տեղի ունեցել։

 

Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական մարմինն է, ԱԺ ամբիոնը Հայաստանի ամենաբարձր ամբիոնն է, և ո՞ր ամբիոնից, եթե ոչ Ազգային ժողովի, հանրապետության նախագահը պետք է խոսեր դրա մասին։ Ես կարծում եմ, որ թե առիթն է շատ կարևոր և շատ ճիշտ ընտրված, թե ելույթ ունենալու տեղը, վայրը, ժամը՝ ընտրություններից հետո բոլոր հարցերին պատասխան տալու համար։ Ես կարծում եմ, որ չկար ավելի հարմար տեղ այդ մասին խոսելու։ Եթե նույն բանն ասեր Մոսկվայում, ասելու էին՝ ինչու է Մոսկվայում ասում։ Եթե նույն բանն ասեր Վաշինգտոնում, կասեին՝ ինչու Վաշինգտոնում, եթե դա ասեր նախագահական նստավայրում, էլի հարցը հնչելու էր։ Ես կարծում եմ՝ամենաճիշտ ժամանակն ու ամենաճիշտ վայրն էր ընտրված, քանի որ մանավանդ խորհրդարանական համակարգում ՀՀԿ-ի դերն այս Ազգային ժողովում ամենամեծն է, խորհրդարանը երկրի հիմնական քաղաքական մարմինն է, Հայաստանի Հանրապետությունն Ազգային ժողովից ավելի բարձր քաղաքական ամբիոն չունի։

 

Առաջիկա մեկ տարում արագ զարգացումնե՞ր են սպասվում՝ հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները, Մամեդյարովի, Հոգլանդի հայտարարությունները։

 

Պարոն նախագահը շատ հստակ խոսեց. մենք բանակցություններն արհեստական դանդաղեցնելու կողմնակից չենք։ Նա հստակ նշեց, որ հայկական կողմերը չեն բանակցությունները տորպեդահարողները։ Հայկական կողմերը բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից են։ Նախագահը հստակ նշեց, որ դրա պատճառը Ադրբեջանն է, երկրորդ, երբ խոսում ենք փոխզիջման մասին, պետք է տարբերակենք, թե ինչ է փոխզիջումը, ինչ է միակողմանի զիջումը։ Մենք երբեք միակողմանի զիջումների չենք գնալու։ Սա, բնականաբար, շատ լավ առիթ է, որ երկրի նախագահը ներկայացնի այն իրականությունը, որ կա 1997 թվականի փաստաթղթի և այսօրվա փաստաթղթի միջև։ Շատ կարևոր էր, որ նա խոսեց նաև մադրիդյան սկզբունքների վերաբերյալ։

 

Նաև հիշեցրեց Վարդան Օսկանյանին, որ այդ փաստաթղթի հայրն էր, բայց կարծես թե հրաժարվեց դրանից։

 

Այո, և սրա մեջ ամենակարևորն այն է, որ պարոն նախագահը մեջբերեց Ալիևի խոսքերը, թե համանախագահները ճնշում են մեզ, որպեսզի ճանաչենք Արցախի անկախությունը։ Սա ամենակարևոր ցուցիչն է։ Եթե մեր հակառակորդ երկրի նախագահն ընդունում է, որ իր վրա կա ճնշում, այդ դեպքում ինչպե՞ս է հայկական դիվանագիտությունը հետընթաց արձանագրել։ Այդ իմաստով, կարծում եմ՝ սա հենց այն տեղն էր, որտեղ հանրապետության նախագահը պետք է ամբողջությամբ ներկայացներ թե տնտեսական, թե քաղաքական, թե արտաքին քաղաքական, թե անվտանգության հիմնահարցերի վերաբերյալ իր տեսլականը։

 

Սերժ Սարգսյանը խոսեց նաև արտագաղթից, սոցիալական ու տնտեսական ծանր վիճակից։ Եթե այս մեկ տարվա ընթացքում էլ Կարեն Կարապետյանին չհաջողվի տնտեսական զարգացման արագ տեմպեր արձանագրել, ինչպես չհաջողվեց նախորդ կառավարությանը, փոփոխության հարց կդրվի՞։

 

Այսպես թե այնպես, երբ ավարտվեն նախագահի լիազորությունները, կառավարությունը 2018 թվականին հրաժարական է տալու, և պետք է լինի նոր կառավարություն թեկուզ ֆորմալ առումով։ Թե այդ կառավարությունն ինչպիսի տեսք կունենա, ով կղեկավարի, ժամանակը ցույց կտա։ Մենք այսօր ապրում ենք 2017 թվականի մայիսին, և ես պատրաստ չեմ խոսել 2018-ի ապրիլյան զարգացումների վերաբերյալ։

 

Նոր Ազգային ժողովը տարբերվո՞ւմ է նախորդից, նոր շունչ կա՞ այստեղ։

 

Ամբողջությամբ մի նոր խմբակցություն է եկել, դուք տեսնում եք, որ նրանք ունեն իրենց աշխատանքի ձևը։ Նաև ՀՀԿ խմբակցությունում չկան 36 պատգամավորներ, որոնք կային նախկինում։ Ես ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել։ Ես պարզունակ համեմատություն եմ համարում, երբ ասում են՝ սա է լավը, թե նա։ Կարծում եմ՝ ամեն մեկն իր դերակատարումը պետք է ունենա։ Ես չեմ ուզում հետ նայել, մենք պետք է վերցնենք այն ամբողջ լավը, որ եղել է նախկին գումարման Ազգային ժողովում և առաջ շարժվենք։ Նախորդ գումարման ԱԺ-ում նաև ընդդիմության մեջ ունեցել եմ շատ լավ ընկերներ։ Իհարկե, շատ դեպքերում միգուցե ունեցել ենք գաղափարական բախումներ, բայց որ նրանք եղել են ու կան ՀՀ պետական շահերի պաշտպանը, ես մի գրամ չեմ կասկածում։ Եթե պետք է, կարող եմ նաև անուններ ասել, օրինակ՝ Հրանտ Բագրատյան, Թևան Պողոսյան, Ալեքսանդր Արզումանյան։ Էլի կան մարդիկ, պարզապես այս երեքին եմ առանձնացնում։ 
Չեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
Ամենադիտված