Գնահատականները պետք է տրվեն ավելի ուշ. Պեսկով
ԱշխարհԿրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականներ տալը վաղ է և նախ պետք է իրավիճակը պարզեն երկրի քաղաքացիներն ու քաղաքական ուժերը։
Նա նշել է, որ մի շարք կուսակցություններ արդեն խոսում են իրենց անհամաձայնության և հնարավոր խախտումների մասին, ուստի Ռուսաստանը չի ցանկանում հնչեցնել անհիմն կարծիքներ։
Ըստ արդյունքների՝ նախագահ Մայա Սանդուի «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը պահպանել է մեծամասնությունը՝ ստանալով մոտ 50,15% քվեներ, հայտնում է Лента.ру-ն։