Հայերեն


«Ես արդեն այլ ելք չունեմ, չգիտեմ՝ ինչ անեմ»․ նամակ՝ վարչապետին

Հասարակություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը բավական ակտիվ է Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Գրառումներ է կատարում, որոնց տակ քաղաքացիները մեկնաբանություններ են թողնում՝ հույսով, որ վարչապետը կարձագանքի իրենց խնդրին և լուծում կտա:

Օրինակ՝ Նվեր Թովմասյան անունով մեկը վարչապետից հրապարակայնորեն հանդիպում է խնդրում, որպեսզի ներկայացնի իր խնդիրը:

«Ես արդեն այլ ելք չունեմ, չգիտեմ՝ ինչ անեմ, թողնեմ գնամ գերի հանձնվեմ: Իմ հույսը մենակ դուք եք: Խնդրում եմ մի հանդիպում, որի ժամանակ դուք կիմանաք խնդիրը»,- գրել է քաղաքացին և թողել իր բջջային հեռախոսահամարը:

Երբ զանգահարեցինք Նվեր Թովմասյանին՝ հասկանալու խնդիրը, պարզվեց, որ նա տարիներ շարունակ աշխատել է Սևանի թերակղզում որպես ավտոկայանատեղիի աշխատակից, օրենքով, գրանցված աշխատող է եղել, սակայն երկու ամիս առաջ, երբ Սևանի եկեղեցու քահանան փոխվել է, և նոր քահանա է նշանակվել, վերջինս ազատել է ավտոկայանատեղիի աշխատակցին՝ Նվեր Թովմասյանին, և նրա փոխարեն նշանակել իր սանիկին:

«Ես աշխատում էի Սևանի թերակղզում որպես ավտոյի ստայանշիկ, բայց երկու ամիս առաջ Տեր Նշանը նշանակվեց եկեղեցու քահանա, ու հաջորդ օրը բռնեց ինձ ազատեց ու իր ծանոթին՝ իր սանիկին դրեց իմ տեղը: Նա հիմա երեք տեղ է աշխատում, իսկ ես այդ աշխատանքի հույսին էի: Ինձ եկան, ասեցին՝ դու ազատված ես, ու վերջ, ոչ մի պատճառաբանություն: Հանեցին ու շպրտեցին գործից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց Նվերը:

Նվեր Թովմասյանը իր խնդրով դիմել է անգամ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, վերջինս էլ Սևանի քաղաքապետին է հանձնարարել «Նվերի հարցը լուծել», սակայն հարցն այդպես էլ լուծում չի ստացել:

«Քաղաքապետն էլ չի կարողանում հարցը լուծել. քանի տեղ զանգեց իմ հարցով, բայց էդպես էլ չլուծվեց հարցը, ինձ հետ չեն ընդունում գործի: Դե հիմա, որ ոչ մարզպետը, ոչ քաղաքապետը չեն կարողանում իմ խնդիրը լուծեն, միակ հույսս մնացել ա վարչապետը, ինքը լավ կապեր ունի, հնարավորություններ ունի, մտածում եմ՝ իր հետ հանդիպեմ, գոնե կօգնի: Ես աշխատանքի ուրիշ հույս չունեմ, երկու հաշմանդամ ծնողներ ունեմ, երկու անչափահաս երեխա և նրանց իմ էդ աշխատած գումարով էի պահում: Բայց հիմա, արդեն երկու ամիս է՝ ծայրահեղ ծանր վիճակում է իմ ընտանիքը, ես օրվա հացի խնդիր ունեմ: Խնդրում եմ վարչապետին օգնի ինձ, որ իմ երեխաները սոված չմնան»,- մեզ հետ զրույցում ասաց Նվեր Թովմասյանը:

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված