Պատմության մեջ առաջին անգամ կինը դարձել է Անգլիկան եկեղեցու ղեկավար
ԱշխարհՏիկին Սառա Մալալին Քենթրբերիի առաջին կին արքեպիսկոպոսն է Անգլիկան եկեղեցու մոտ 500-ամյա պատմության մեջ, տեղեկացրել է BBC News-ը։
Քենթրբերիի տաճարում իր առաջին ելույթում նա անդրադարձել է «խոր համաշխարհային անորոշությանը»՝ հայտարարելով, որ «բուժման հնարավորությունը բարության եւ սիրո արարքների մեջ է»։ Քենթրբերիի նոր արքեպիսկոպոսը նաեւ մեկնաբանել է Մանչեսթրի սինագոգի դեմ կատարված հարձակումը։
«Որպես եկեղեցի՝ մենք պատասխանատվություն ունենք լինելու այն մարդիկ, ովքեր կանգնած են հրեական համայնքի կողքին հակասեմականության բոլոր դրսեւորումների դեմ պայքարում»,- ասել է նա։
63-ամյա Մալալին արդեն յոթ տարի Լոնդոնի եպիսկոպոսն է։ Նա իրեն համարում է ֆեմինիստ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նրան հաջողություններ է մաղթել՝ նշելով, որ նա «կարեւոր դեր կխաղա մեր երկրի կյանքում»։