Պուտինի խոհարարի կոռուպցիոն սխեմայում կա նաեւ հայկական ընկերություն
ԱշխարհՌուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» կոռուպցիոն սխեմա է բացահայտել, որի հետևում կանգնած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր Եվգենի Պրիգոժինը, ով ավելի շատ հայտնի է որպես Պուտինի խոհարար:
Հիմնադրամը փաստաթղթերով ապացույցներ է ներկայացրել, որ Պրիգոժինին պատկանող բազմաթիվ ընկերություններ 23 միլիարդ ռուբլու պետական պատվեր են ստացել, իսկ գումարի մեծ մասը գողացվել է: Այդ ընկերությունները բացվել են տենդեր հայտարարելուց ընդամենը մի քանի օր առաջ:
Փաստաթղթերից երևում է, որ «փուչիկ» ընկերություններից մեկը գրանցված է Հայաստանում՝ Էրեբունի օդանավակայանում գտնվող ռուսական ռազմաբազայում: Ընկերության անվանումն է «ԱՍՊ» ՍՊԸ և գրանցված է Արշակունյաց 132 հասցեում: Այս ընկերությունը շահել է ռազմաբազայի տարածքի սպասարկման տենդերը: