Հայերեն


Հայաստանի մասով հաշվարկներն արդարանում են

Քաղաքականություն

1in.am

Ռուսաստանի Հաշվիչ պալատը արձանագրել է, որ 2013-15 թվականների ընթացքում երկրից ապօրինաբար դուրս է բերվել 1,2 տրիլիոն ռուբլի: Ռուսաստանից կապիտալի օրինական արտահոսքը 2013 թվականից հետո տարեկան կազմում է մոտ 100 միլիարդ դոլար: Փաստորեն, կապիտալը Ռուսաստանից փախչում է բոլոր օրինական և ապօրինի մեթոդներով:

Հասկանալի է, կապիտալը Ղրիմ չէ, որ պահես «կանաչ մարդուկների» միջոցով: Բայց ամենագլխավորը թերևս այն է, որ փախչող կապիտալի հետևում հիմնականում նաև նրանք են, ովքեր Ղրիմն են բերում: Այդպիսով, ձևավորվում է հետաքրքրական մի մեխանիզմ: Մարդիկ, Ռուսաստան են բերում Ղրիմը, իսկ Ռուսաստանից հանում են իրենց կապիտալը՝ տանելով ավելի ապահով տեղ: Իսկ Ղրիմը բերում են Ռուսաստան կապիտալի «ծակը» փակելու համար, որպեսզի հանրության աչքին չերևա, որպեսզի մարդիկ չհարցնեն, թե ո՞ւր է երկրի, այսինքն՝ իրենց փողը, հարստությունը: Կամ երբ հարցնեն, նրանց պատասխանեն՝ կապիտալն ի՞նչ եք անում, ահա Ղրիմը՝ մեր հզորության և անպարտելիության իրեղեն ապացույցը:

Թե որքան կշարունակի աշխատել Ռուսաստանում այդ սխեման, դժվար է ասել՝ ինչպես ասում են «умом Россию не понять»: Առ այսօր սխեման աշխատում է, պարզապես խափանումներ առաջանում են ոչ թե հանրային, այլ իշխանական սեկտորում: Կապիտալը նվազում է, պատասխանատվությունը ներքին կայունության համար՝ ավելանում, առաջանում է անվստահություն միմյանց հանդեպ: Դա հատուկ է ամբողջատիրական կամ ավտորիտար համակարգերին, որտեղ իշխանության ձևավորման աղբյուրը ոչ թե հասարակության քվեն է, այլ հանրային ռեսուրսի գողությունը:

Նույն սինդրոմները, ավելի նվազ մասշտաբներով, տեղի են ունենում Հայաստանում: Հայաստանից կապիտալի արտահոսքը իհարկե շատ հեռու է ռուսական մասշտաբներից, բայց, օրինակ, ԱՎԾ տվյալով, ընթացիկ տարվա կիսամյակի ցուցանիշով Հայաստանից ավելի շատ կապիտալ գնացել է դուրս, քան եկել է երկիր: Ընդ որում՝ փաստորեն ստացվում է, որ Ռուսաստանից փախչող կապիտալը Հայաստան չի գալիս: Այլապես Հայաստանում «սալտոն» կլիներ դրական: Մի կողմից հասկանալի է, թե ինչու չի գալիս:

Հայաստանը ռուսական համակարգի պարզապես առավել գավառականացված տարբերակն է, որը 2013 թվականի սեպտեմբերի 3-ից ընդհանրապես վերածվել է աշխարհաքաղաքական փակուղու: Իսկ կապիտալը փակուղի չի սիրում: Մյուս կողմից, երևի լավ չի աշխատում նաև ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, որը 2008 թվականին ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ հանդես էր գալիս համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ հետաքրքիր դեղատոմսով:

Նա ասում էր, որ համաշխարհային տնտեսությունը փոթորկվում է, իսկ կապիտալը փնտրում է հանգիստ տեղեր, և քանի որ Հայաստանը ֆինանսատնտեսական նախանձելի կայունությամբ երկիր է, ապա, ըստ Տիգրան Սարգսյանի, կարող է լինել խաղաղ նավահանգիստ համաշխարհային փոթորկից փախչող կապիտալի համար: Իհարկե, համաշխարհային կապիտալը չհավատաց Տիգրան Սարգսյանին, ու ինչպես հետո պարզվեց՝ կապիտալն իրավացի էր. Տիգրան Սարգսյանը հանդես էր գալիս եվրոպական ինտեգրացիայի օգտին, ռուսական մամուլում հոդված էր գրում, որ Հայաստանի ճանապարհը Եվրոպան է, ԵՏՄ-ի հետ չկա ընդհանուր սահման ու անդամակցելը սխալ է, բայց մեկ տարի անց Տիգրան Սարգսյանն արդեն հիմնավորում էր հակառակը, իսկ մի քանի տարի անց արդեն գլխավորում է ԵՏՄ տնտեսական հանձնաժողովը: Բայց Սարգսյանին կարծես թե չի հավատում նաև եվրասիական կապիտալը, այլապես Ռուսաստանից փախչող կապիտալի մի մասը կուղղվեր Հայաստան: Ըստ երևույթին՝ Հայաստանի նախկին վարչապետը չի կարողանում համոզել Ռուսաստանից օրինական և ապօրինի ճանապարհներով փախչող կապիտալին, որ հանգրվանի Հայաստանի խաղաղ նավահանգստում: Չի կարողանում համոզել կամ պարզապես չի ուզում:

Ինչո՞ւ նպաստել վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության տնտեսական արդյունքի ցուցանիշների բարելավմանը, աշխատել Ռուսաստանում, որպեսզի պտուղները Հայաստանում վայելի վաղեմի մրցակիցը՝ Հովիկ Աբրահամյանը, որն ամեն ինչ անում էր Տիգրան Սարգսյանի վարչապետության տապալման համար:

Մյուս կողմից, սակայն, մարդիկ, որոնք Ռուսաստանից հանում են իրենց կապիտալը, Հայաստանի իշխող «վերնախավի» օգնությամբ Հայաստանը նպատակային կերպով վերածել են աշխարհաքաղաքական փակուղու: Այսինքն՝ իրենք են փակել Հայաստանը, և Հայաստանի վերաբերյալ հավելյալ տեղեկանքի կարիք նրանք չունեն այստեղ ներդրում անելու մասին մտածելու համար: Նրանք դրա համար չեն Հայաստանը բռնակցել ԵՏՄ-ին, որպեսզի հետո ներդրումներ անեն այստեղ: Նրանք Հայաստանը բռնակցել են, որ հանկարծ Հայաստանը չունենա այլ ներդրումների հեռանկար: Պետք է խոստովանել, որ առայժմ նրանց հաշվարկներն արդարանում են Հայաստանի մասով: Բայց կարող է պատահել այնպես, որ խառնվեն հենց իրենց՝ Ռուսաստանի մասով հաշվարկները:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված