Հայերեն


«Այս իշխանության հակասոցիալական դեմքն ակներև է». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախընտրական տարի է 2026 թվականը։ Ինչպես արդեն կարելի էր կանխատեսել, պոպուլիստական դրսևորումների համար ֆինանսական հիմքեր են ներկայացված 2026 թվականի պետական բյուջեի նախագծում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, երբ առաջարկում ենք մանրամասնել, թե ինչի մասին է առաջիկա տարվա բյուջեի նախագիծն իր դիտանկյունից։

Նա մասնավորեցնում է իր տեսակետը. «Խոսքը վերաբերում է կապիտալ ծախսերի անվան տակ ասֆալտապատման աշխատանքներին, դրանցով նախ ցույց են տալիս հանրությանը՝ իբրև թե գործ են անում, երկրորդը՝ այդ աշխատանքները հարստացնում են օրվա իշխանություններին մոտ կանգնած տնտեսվարող սուբյեկտներին։ Կառավարության ծրագրի վերջին տարին է, իրենց սոցիալական խոստումները բացարձակապես չեն կատարել, որոնք վերաբերում են թոշակի, նվազագույն աշխատավարձի և անապահովության, աղքատության նպաստների բարձրացմանը։ Այդ խոստումները մնացին անկատար, ինչը կանխատեսելի էր։ Նախորդ տարիներին բազմիցս հիշեցրել եմ իրենց այդ խոստումների մասին, անընդհատ ասում էին՝ դեռ 2026-ին ժամանակ կա, մեր խոստումները կկատարենք։ Այդպիսի պատասխան ստացա, երբ նախագիծ ներկայացրեցինք նաև թոշակների և նվազագույն աշխատավարձի չափերն առնվազն գնաճով ինդեքսավորելու համար։ Դա մերժեցին՝ ունենք խոստումներ և, ըստ այդմ, դա կկատարենք։ Այդ նախագծերը երկու անգամ դրել ենք շրջանառության մեջ, երկու անգամ էլ մոտավորապես այդպիսի հիմնավորմամբ մերժվել են՝ խոստացել ենք, կկատարենք մեր խոստումները, ժամանակ կա։ Ժամանակն ավարտվեց, խոստումները չկատարեցին, սա հնարավոր չէ չարձանագրել։ Մտահոգիչ է նաև, որ կրճատվում է պաշտպանության ոլորտի բյուջեն։ Իբրև թե բերում են խաղաղություն, և իրենց չեղած տրամաբանությամբ, իբրև թե ամեն ինչ նորմալ է, պաշտպանական ծախսերի կրճատումն էլ դրա շարունակությունն է»,-նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով բյուջեում նախանշված տնտեսական աճին՝ ընդգծում է՝ հաջորդ տարի այն ավելի ցածր է դրված բյուջեի նախագծի հիմքում, քան արձանագրվել էր 2021-25 թվականներին։ «2021-25 թվականների միջին բարձր աճն արտաքին գործոնով էր պայմանավորված։ Ունեինք ռուս-ուկրաինական հակամարտությամբ արձանագրված իրավիճակ, այդ արտաքին գործոնը կարճաժամկետ տնտեսական էֆեկտի հանգեցրեց, որը տեսանք և՛ ազգային արժույթի արժևորման, և՛ բարձր տնտեսական աճի ձևով։ Փաստ է, որ դա չկապիտալացվեց։ Հաջորդ տարվա բյուջեում շատ զգուշավոր, նախորդ երեք տարվա համեմատ գրեթե երկու անգամ ավելի ցածր աճ են դրել բյուջեի հիմքում։ Մյուս կողմից՝ հարկային մուտքերի առումով ունենալու ենք բեռի ավելացում, կենտրոնացում դեպի փոքր ու միջին բիզնես։ Սա էլ է քաղաքականություն, որն իրենք որդեգրել են, այստեղ հարկային բեռ են ավելացնում, ինչը, եթե օբյեկտիվորեն դիտարկենք, ինքնին խնդրահարույց է՝ նկատի առնելով փոքր և միջին բիզնեսի աճող դժվարությունները։ Եվ վերջապես՝ խոսենք այն մասին, որ պետական պարտքի երկնիշ աճ ունենք, հաջորդ տարի ևս այն աճելու է։ Միայն պետական պարտքի սպասարկման համար հաջորդ տարվա բյուջեում մեկ միլիարդ դոլարից ավելի գումար է հատկացվելու, ինչն էական մասնաբաժին ունի և՛ եկամուտների, և՛ ծախսերի հետ համեմատ»,-ասում է նա։

Թվում է, որ տնտեսությունը, պետական բյուջեն վատ վիճակում են հայտնվելու հաջորդ տարի։ Այն դժվարություններ ունենալո՞ւ է քաղաքացիների նկատմամբ պարտավորությունները կատարելու առումով։ «Պետական պարտքը կա ու կա։ Ի վերջո, զինանշան, դրոշ ունենք, 30 տարվա պետություն ենք։ Պարտք կվերցնեն, իրենց պարտավորությունները կկատարեն։ Հայտարարում են, որ հունվարից թոշակներն են ավելացնելու։ Սա պրիմիտիվ մանիպուլ յացիա է։ Խոստացել էին միջին թոշակը դարձնել առնվազն հավասար նվազագույն սպառողական զամբյուղին։ Այսօր նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը մոտ 82000 դրամ է, միջին թոշակը՝ 49000 դրամ, տարբերությունը՝ մոտավորապես 33000 դրամ այսօրվա դրությամբ։ Իսկ գնաճը շարունակվում է, առաջին անհրաժեշտության ապրանքների բավականին ինտենսիվ գնաճ է սկսվել։ Բնականաբար, սպառողական զամբյուղն էլ կավելանա։ Իրենք ընդամենը խոսում են հետվճարով, այն էլ՝ 4000 դրամով միջին թոշակը բարձրացնելու մասին։ 4000 և 33000 դրամների միջև համեմատության եզր անգամ չկա։ Հայտարարություններ են անում, տարածում են, որ թոշակը բարձրանալու է 4000 դրամով, բայց չեն տարածում իմ հարցի այն հատվածը, որ իրենք խոստացել էին հաջորդ տարի թոշակը բարձրացնել ոչ թե 7-8 տոկոսով, այլ մոտավորապես 70 տոկոսով։ Հիմա հետվճարը ամսական 6000-ից դարձնում են 10000 դրամ։ Դրանից օգտվում է մեր թոշակառուների կեսը, մյուս կեսը չի օգտվում։ Մյուս կողմից՝ այդ հետվճարը չի տարածվում, օրինակ՝ ամենակարևոր ծախսային ուղղության, այն է՝ առաջին անհրաժեշտության կոմունալ վճարների վրա։ Սա դիտարկում ենք որպես պրիմիտիվ, հերթական պոպուլիզմ, փորձում են ծածկել իրենց չկատարած խոստումները, բայց հանրությունը, հատկապես մեր նպաստառուներն ու թոշակառուներն իրենց ամենօրյա կյանքում տեսնում են իրական պատկերը»,-նշում է տնտեսագետը։

Օր օրի վատթարանում է մարդկանց սոցիալական վիճակը։ Նույնիսկ աշխատող մարդու համար բարդ է հոգալ իր առօրյա ծախսերը։ Վիճակը վատթարանում է նաև օրեցօր աճող գնաճի պայմաններում։ «Գնաճը բազմագործոն է։ Հատկապես փոքր տնտեսություն ունեցող երկրների համար, որտեղ նաև առաջին անհրաժեշտության ապրանքները և դրանց բաղադրիչները ներմուծվում են, շատ կարևոր է շուկայի ազատականացման աստիճանը։ Այս իշխանությունները խոսում էին մենաշնորհների վերացման մասին։ Ակնհայտ է, որ դա տեղի չունեցավ։ Ամենատարբեր դրսևորումներով փաստ է, որ փոքր գնաճային արտաքին ճնշումները շատ արագ և պատիկներով արտահայտվում են մեր երկրում։ Վերցրեք վառելիքի, հեղուկ գազի շուկան, առաջին անհրաժեշտության ապրանքները։ Արդեն սկսվել է բարձր գնաճ կաթնամթերքի շուկայում, սա դեռ ամբողջը չէ, շղթայաբար կտարածվի նաև մյուս ապրանքատեսակների վրա։ Ներքին գործոնը միանշանակ կա, դա վերաբերում է և՛ հարկերի բարձրացմանը, և՛ տարբեր՝ դրոշմանիշերից սկսած մինչև այլ սահմանափակումներին, որոնք ներկայացնում են սպառողի շահերի տեսանկյունից։ Սա ևս պարզ պոպուլիզմ է, նույն բանը կարող են անել՝ առանց լրացուցիչ բեռ ու սահմանափակում դնելով արտադրողների և վաճառողների վրա։ Այդ սահմանափակումները լրացուցիչ ծախսերի են հանգեցնում։ Ո՞վ է վճարում դրա համար, մենք՝ հանրությունը, որպես սպառող։ Կարևոր է նաև արձանագրել, որ այս բարձր գնաճային ճնշումների լուծումը, որոնք պարբերաբար նախորդ հինգ տարին տեսել ենք, այսօր էլ արդեն նշմարվում է, որ նման մի փուլ է նորից արձանագրվելու, չի կարող տալ միայն Կենտրոնական բանկն իր ֆինանսական գործիքներով։ Կենտրոնական բանկը կարող է, ֆինանսական կոշտ քաղաքականություն իրականացնելով, փորձել ինչոր ձևով ճնշել միջին գնաճը, բայց որքան էլ միջին գնաճը ճնշի, միևնույնն է, բանկի գործիքակազմը բավարար չէ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը կանխելու համար։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2024-ի տարեվերջին 75000 դամ էր, այս տարվա կեսին մոտեցել է 82000-ի, մոտ 7000 դրամով թանկացել է մեկ անձի նվազագույն ծախսը, այսինքն՝ վեց ամսում մոտ տասը տոկոս գնաճ ենք ունեցել, իսկ միջին գնաճը դրանից երեք անգամ պակաս է, բայց միջին գնաճը չի բնութագրում գների բարձրացման սոցիալական ազդեցությունը։ Մարդկանց հետաքրքրում են առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, նվազագույն սպառողական զամբյուղը։ Ունենք մի պատկեր, երբ ավելացել են սոցիալական ուղղվածության ծախսերը»,-նշում է տնտեսագետը։

Ընդգծում է՝ նվազագույն աշխատավարձ ստացողներն արդեն աղքատ են։ «Տարեվերջին մեկ անձի հաշվով զամբյուղը 75000 էր, միայնակ աշխատող մարդը, ով միայն իր մասին պետք է հոգ տաներ, նվազագույն աշխատավարձով գուցե ծայրը ծայրին հասցներ, բայց հիմա չի կարող։ Ստացվում է, որ ամբողջական դրույքով աշխատող, նվազագույն աշխատավարձ ստացողը աղքատ է, մոտ 10 տոկոսով պակաս է ստանում, քան մեկ անձի նվազագույն զամբյուղն է։ Էլ չխոսենք այն մասին, որ նույն մարդն ունի նաև ընտանիք։ Եթե պայմանական չորս հոգանոց ընտանիքում ծնողներն աշխատեն նվազագույն աշխատավարձով երկու երեխա պահելու համար, այդ ընտանիքը կհամարվի աշխատող աղքատի ընտանիք։ Ասեմ, որ նրանց թիվը քիչ չէ, աշխատողների մոտ մեկ քառորդն այսօր աշխատում է նվազագույն աշխատավարձով, այդ աշխատողների մեկ քառորդ մասն առնվազն աղքատ է։ Այս իշխանությունը խոստացել էր ծայրահեղ աղքատությունը վերացնել, գյուղական բնակավայրերում այն, ընդհակառակը, աճել է, իսկ միջին ցուցանիշն էլ գրեթե չի փոխվել։ Խոստացել էին կիսով չափ նվազեցնել աղքատության միջին մակարդակը, իսկ այդ մակարդակը 2018 թվականի համեմատ շատ չնչին նվազում է արձանագրել, կարելի է ասել՝ գրեթե նույնն է մնացել։ Երբ այս բոլորը դնում ես մեկ թղթի վրա, իրենց հակասոցիալական դեմքն ակներև է դառնում»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՈսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ամենադիտված