«Ես երեխա չեմ, որ նյարդայնանամ». Հենրիխ Մխիթարյան
Սպորտ«Ստոկհոլմում կայանալիք «Այաքսի» դեմ եզրափակիչը կյանքիս կարևորագույն հանդիպումներից մեկն է լինելու»,-հայտարարել է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sky Sports News-ի թղթակցի հետ զրույցում:
«Մտածում եմ միայն առաջիկա հանդիպման և մասնավորապես հաղթանակի մասին: Չեմ ուզում ձեռքիցս բաց թողնեմ այդ հնարավորությունը: Եթե նվաճենք Եվրոպա լիգայի գավաթը ապա մրցաշրջանը փայլուն կերպով կավարտենք: Մենք արդեն ունենք երկու տիտղոս: Ամեն ինչ անելու եմ մեր թիմին օգնելու համար: Ես երեխա չեմ, որ նյարդայնանամ նման խաղերում: Գիտեմ ինչպես դիմակայել ճնշմանը: Պետք է հանգիստ մոտենալ եզրափակչին և խաղալ քո խաղը: »,- նշել է Մխիթարյանը: