Հայերեն


Գնդի փոխհրամանատարը ստուգումների եկած փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելով՝ հաշմանդամ է դարձրել

Հասարակություն

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Հայկազ Հովհաննիսյանի գործի դատական քննությունը:

52-ամյա Հայկազ Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել հետևյալ արարքների համար: Կոչումով փոխգնդապետ Հովհաննիսյանը զբաղեցրել է զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալի-տեխնիկական մասի պետի պաշտոնը:

2015 թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում զորամասի շտաբի մասնաշենքի մոտ զինվորական պարտականությունների կատարման հետ չկապված պատճառով Հայկազ Հովհաննիսյանը վիճաբանության մեջ է մտել 2015 թվականի ուսումնական տարվա ամփոփիչ ստուգումների հանձնաժողովի նախագահ, թիկունքի վարչության օպերատիվ բաժնի պետ- շտաբի պետի տեղակալ, կոչումով՝ փոխգնդապետ Աշոտ Բ.-ի հետ, որի ընթացքում խախտել է կարգապահական կանոնագրքի պահանջները, բռնություն է գործադրել իր նկատմամբ ծառայողական դիրքով պետ հանդիսացող Աշոտ Բ.-ի նկատմամբ՝ գլխով ու բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ քթոսկրերի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, աջ գագաթաքունքային շրջանի վերկարծրենային արյունահավաք, աջ քունքոսկրի խրթեշի կոտրվածք:

Հայկազ Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 358 հոդվածի 1-ին մասերով:

Հայկազ Հովհաննիսյանը նախաքննության և դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ դեպքի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 14-ի առավոտյան գնացել է զորամաս և իմացել է, որ իրենց զորամաս ստուգումների է եկել փոխգնդապետ Աշոտ Բ.-ն: Ինքը վերջինիս ճանաչել է համատեղ ծառայությունից, նրա հետ նորմալ փոխհարաբերությունների մեջ է եղել:

Այդ օրն ինքը զբաղվել է կնոջը հիվանդանոց պառկեցնելու հարցերով: Երբ վերադարձել է զորամաս, տեսել է, որ դրսում կանգնած են զորամասի հրամանատարը, թիկունքի պետը և ստուգումների եկած փոխգնդապետ Աշոտ Բ.-ն:

Բոլորը միասին իր մեքենայով գնացել են Վանաձորի «Շահենի օբյեկտ»՝ հաց ուտելու:

Այնտեղ թիկունքի պետն ու Աշոտ Բ.-ն վիճել են շատ ու քիչ խմելու վերաբերյալ, Աշոտ Բ.-ն թիկունքի պետին ասել է. «Քաշովդ մեկ կխմեմ»: Զորամասի հրամանատարը նրանց լռեցրել է:

Հացկերույթի ժամանակ ինքը երկու կիսատ բաժակ օղի է խմել, իսկ Աշոտ Բ.-ն այնքան խմած էր, որ օբյեկտի ճաղերից բռնած՝ մի կերպ մոտեցել ու նստել է մեքենա:

Գնացել են զորամաս:

Բոլորն իջել են մեքենայից: Աշոտ Բ.-ն վիճաբանել է հերթապահի հետ՝ պահանջելով զեկուցել իրեն, ոչ թե հրամանատարին:

Այնուհետև նա իր թևը բռնած՝ իրեն նորից տարել է դեպի մեքենան: Նստել են մեքենա: Աշոտ Բ.-ն պահանջել է իրեն տանել Ղալթախչի գյուղ՝ ընկերոջ տուն:

Ինքը մերժել է՝ ասելով, թե կինը հիվանդանոցում է, նույնիսկ բժշկական փաստաթղթերն է նրան ցույց տվել:

Աշոտ Բ.-ն իր պատասխանից նեղացել, իջել է մեքենայից՝ դուռը թողնելով կիսաբաց: Քանի որ նա երկու ձեռքով բռնել էր դռնից, ինքն էլ փորձել է փակել դուռը, չի կարող ասել՝ ինչպես, բայց երբ ինքը քաշելէ դուռը, այն կպել է Աշոտ Բ.-ին, վերջինս մեջքի վրա վայր է ընկել:

Ինքը մեքենայից դուրս է եկել, կանչել է հերթապահին: Մոտեցել է Աշոտ Բ.-ին, նա այդ պահին գետնին կքանստած էր: Նրա շրթունքի աջ հատվածից արյուն էր գալիս:

Հերթապահի օգնականը ջուր է բերել, լվացել են Աշոտի դեմքը, նրան տարել են բուժկետ:

Ինքը գնացել է իր աշխատասենյակ, մի քանի րոպեից տեսել է, որ Աշոտ Բ.-ն դուրս եկավ բուժկետից, դուրս գնաց: Ինքը գնացել է նրա հետևից, հորդորել է, որ վերադառնա սենյակ ու պառկի: Նա ասել է, որ իրենք «ախպեր են»:

Ինքը մեքենայով հեռացել է զորամասից:

Հաջորդ առավոտյան զորամասում իմացել է, որ Աշոտ Բ.-ն աստիճաններից գլորվել է: Երբ տեսել է Աշոտ Բ.-ին, վերջինս ասել է, թե «խայտառակ է եղել, չի կարողանում լրջանալ»:

Հաջորդ օրն ինքը բժշկական հանձնաժողովի ստուգմանն է ներկայացել իր գործերով: Եթե Աշոտ Բ.-ին ինքը հարվածած լիներ, իր մարմնին բժիշկները վնասվածք կարձանագրեին, բայց վնասվածք չի եղել:

Երեկոյան զորամասում տեսել է Աշոտ Բ.-ին՝ նրա աչքերի տակերը կապտած էին, դեմքն ուռած էր: Հետո բարեկամները նրան տեղափոխել են Երևան:

Դեպքից մեկ ամիս անց ինքն իմացել է, որ Աշոտ Բ.-ն նաև պառկած տեղից էր ընկել, նրա ընկնելուց նույնիսկ գրասեղան էր ջարդվել…

Ամբաստանյալ Հայկազ Հովհաննիսյանը պնդել է, թե ինքը Աշոտ Բ.-ին չի հարվածել, մարմնական վնասվածքներ չի պատճառել… Նրա կարծիքով՝ Աշոտ Բ.-ն մեղադրել է իրեն, քանի որ ալկոհոլի հետ սեր ունի, կնոջը և վերադաս սպաներին խոստացել էր այլևս չխմել, բայց խոստումը չէր կարողացել պահել: Եթե իմանային, որ Աշոտ Բ.-ն խմած վիճակում վայր է ընկել ու վնասվել, «նրա համար վատ կլիներ»:

Տուժող Աշոտ Բ.-ն հայտնել է, որ դեպքի օրն ինքը տարվա ամփոփիչ ստուգման էր գնացել զորամաս: Մինչև կեսօր աշխատել է, ընդմիջման ժամին զորամասի հրամանատարը իրեն հրավիրել է խաշ ուտելու: Իրենց հետ են եղել նաև զորամասի թիկունքի պետն ու Հայկազ Հովհաննիսյանը:

Ինքը զորամասի թիկունքի պետի հետ սննդի օբյեկտում մի թեթև վիճել է: Նա իրեն ասել է, թե ինքը չի կարողանում խմել, իսկ ինքը կատակով ասել է՝ եթե ուզեմ խմել՝ կխմեմ ինչ կա-չկա, քեզ էլ հետը կխմեմ:

Հրամանատարը դիտողություն է արել իրենց, վեճը դադարել է: Հաց ուտելիս իրենք խմիչք օգտագործել են, բայց չեն հարբել: Հետո վերադարձել են զորամաս:

Ինքը Հայկազ Հովհաննիսյանին խնդրել է մեքենայով իրեն տանել Ղալթախչի գյուղ՝ ընկերոջ տուն:

Հայկազը մերժել է՝ ասելով, թե կնոջը հիվանդանոց է տանելու, ցույց է տվել բժշկական թղթեր: Ինքն ասել է, թե այդ թղթերից բան չի հասկանում, ու նորից է պնդել, որ նա իրեն տանի Ղալթախչի:

Դրա հետ կապված՝ իրենք վիճել են: Այդ պահին իրենք երկուսով էին: Հայկազ Հովհաննիսյանն իր համար անսպասելի՝ գլխի ճակատային մասով հարվածել է իր դեմքին: Ինքը կորցրել է գիտակցությունը, բայց հստակ հիշում է գլխի հարվածը, որից շշմել է, աղոտ հիշում է նաև Հայկազի բռունցքը, որը գալիս էր դեպի իրեն…

Գիտակցության է եկել զորամասի պետերից մեկի սենյակում: Այնտեղ մնացել է մինչև դեկտեմբերի17-ը: Երբ գիտակցության է եկել, զանգել է իր հարազատներին, որ գան ու իրեն տանեն Երևան:

Տուժողը նշել է, որ Հայկազ Հովհաննիսյանի հարվածներից իր առողջությանը ծանր վնաս է հասցվել, ինքը երկու անգամ ենթարկվել է գլխի ծանր վիրահատությունների, ձեռք է բերել հաշմանդամություն, որի պատճառով զորացրվել է: Ինքը ցանկանում էր շարունակել զինվորական ծառայությունը, բայց հաշմանդամության պատճառով չի կարողացել:

Տուժողը Հայկազ Հովհաննիսյանին որևէ պահանջ չի ներկայացրել, խնդրել է նրա նկատմամբ մեղմ վարվել:

Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ՝ տուժողի գլխի շրջանի վնասվածքներն առաջացել են հարվածների, ոչ թե ընկնելու հետևանքով:

Ընդհանուր իրավասության դատարանը Հայկազ Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար և վերջին հաշվով դատապարտել է 3 տարի 4 ամիս 7 օր ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ից:

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված