Հայերեն

Երկու նշանային հարված Ադրբեջանին. Ինչ է սպասվում

Ամենաընթերցված

Լրագիր / Մինսկի խմբի վերջին հայտարարությունը լայն քննարկման առարկա է դարձել իր հասցեական գնահատականի շնորհիվ: Դրանում նշվում է, որ ադրբեջանական կողմն է կրակ բացել առաջինը, որից հետո հայկական կողմը պատասխան կրակ է բացել:
Իրավիճակն առանձնահատուկ է նրանով, որ Ադրբեջանն առաջին անգամ կիրառել է կառավարվող հրթիռ եւ շարքից հանել հայկական հակաօդային պաշտպանության համակարգի մասերից մեկը: Ի պատասխան հայկական կողմը խոցել է ադրբեջանական ՀՕՊ համալիր:
Իրավիճակի մյուս առանձնահատկությունը շփման գծում ստեղծված իրավիճակն է: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը հայտնվել է ռազմա-քաղաքական փակուղում, ինչն ամրագրվեց Վիեննայի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններով: Մասնավորապես, խոսքը հետաքննության մեխանիզմի ներդրման մասին է:
Ադրբեջանը փորձեր է կատարում տապալելու Վիեննայի օրակարգը, սակայն դա առայժմ չի հաջողվում: Հայաստանն իր հերթին նախապայմաններ է առաջադրել բանակցությունը շարունակելու համար, մասնավորապես՝ հետաքննության մեխանիզմի ներդրումն ու Ղարաբաղի կարգավիճակը:
Ադրբեջանը հայտարարում է, որ աշխարհը ստիպում է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, իսկ հետաքննության մեխանիզմի ներդրումը նշանակում է սահմանների փաստացի ճանաչում: Բաքուն հայտարարել է, որ երբեք դրան չի գնա:
Իսկ բոլորովին վերջերս Ադրբեջանն առաջ է քաշել նոր «հայեցակարգ»՝ տարածքներ խաղաղության դիմաց, որի իմաստը հանգում է հետեւյալին՝ հայկական զորքերը դուրս են բերվում, որի դիմաց Ադրբեջանը խոստանում է չպատերազմել: Փաստացի, որեւէ խոսք չկա կարգավորման մասին:
Սերժ Սարգսյանն Ազգային ժողովում փաստացի պատասխանեց Բաքվին, կրկին առաջ քաշելով Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Կազանյան փաստաթղթի համատեքստում:
Այս պայմաններում, բնականաբար, բանակցություններն արդեն իմաստ չունեն:
Քաղաքական այս դիրքորոշումներին զուգահեռ Ադրբեջանը փորձեր էր կատարում վերականգնելու պատերազմի իր «իրավունքը»: Այս տարվա փետրվարին Ադրբեջանը փորձեց վերսկսել դիվերսիոն հարձակումների քաղաքականությունը, սակայն կանխիչ ուժեղ ու բավական անսպասելի հարված ստացավ, տալով զոհեր: Անսպասելին այստեղ այն էր, որ պարզվեց՝ հայկական կողմում արդեն տեղադրվել են «հետաքննության մեխանիզմներ», ըստ որոշ տեղեկությունների՝ ամերիկյան գերժամանակակից համակարգեր: Ադրբեջանը հասկացավ, որ այդ միջոցն արդեն սպառված է:
Դրանից հետո փորձ արվեց կիրառել անօդաչու թռչող սարքեր, ինչն արդյունավետ էր ապրիլյան պատերազմի ժամանակ: Սակայն հայկական զինուժը մեծ բարձրության վրա ոչնչացրեց ադրբեջանական գրոհային ԱԹՍ, որից հետո պարզ դարձավ, որ հայկական կողմը տիրապետում է հակաօդային գերժամանակակից միջոցների:
Ադրբեջանը կրակեց հայկական ՀՕՊ-ի վրա, եւ դա անկասկած ԱԹՍ-ի «պատասխանն» էր: Դա երկրորդ հարվածն էր այդ երկրի «փաստարկներին»:
Մինսկի խմբի հայտարարությանն ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իր տարածքում ադրբեջանական զինուժն ինչ ուզի՝ կանի: Ի՞նչ նոր բան է այս անգամ կիրառելու Բաքուն շփման գծում:
Մինսկի խմբի հայտարարությունը, կամ միջազգային հանրության արձագանքն այսպես ասած «պարտադիր ուժ» չունեն, համենայնդեպս այս փուլում: Հայաստանը կարծես թե գտել է Ադրբեջանին փակուղուց դուրս չթողնելու ձեւը, եւ այս քաղաքականությունը պետք է շարունակվի հստակ ու առանց զիջումների, զուգահեռ մշտապես արդիականացնելով զինուժի հնարավորությունները: Այդ պարագայում ռազմական շանտաժի քաղաքականությունը կկորցնի իր իմաստը:
Ղարաբաղյան հակամարտությունն այսպիսով մտել է «դիրքային ռազմա-քաղաքական պատերազմի» փուլ, որտեղ հայկական կողմն ունի որոշակի առավելություն, այդ թվում՝ «պատասխան հարվածի լեգիտիմ իրավունք»: Ներկայում առաջնայինն այդ առավելությունը պահպանելու ու զարգացնելու խնդիրն է:

Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է
Ամենադիտված