Չեղարկում են տուգանքները նոյեմբերի 1-ի դրությամբ հայտարարգիր չներկայացնելու հետ կապված․ Նաիրի Սարգսյան
ՔաղաքականությունՍիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ հերթական փոքրիկ հաղթանակի առթիվ, այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Երեկ պարզ դարձավ՝ իշխանության ներկայացուցիչը հայտարարեց, որ եկամուտների համատարած հայտարարագրման համակարգում օրենսդրական նոր նախաձեռնությամբ են հանդես գալիս, չեղարկում են տուգանքները նոյեմբերի 1-ի դրությամբ հայտարարգիր չներկայացնելու հետ կապված, ինչպես նաև ներդրում եմ եկամտային հարկի հաշվարկի պարզեցված համակարգ»,-ասել է Սարգսյանը։
