«Բարսելոնան» հիմա ավելի ուժեղ է ու ավելի ինքնավստահ․ Ռոդրիգո
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը խոսել է «Բարսելոնայի» հետ մրցակցության մասին, հայտնում է As-ը: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում կատալոնական թիմը հաղթել էր բոլոր չորս «Էլ Կլասիկոները»:
«Ավելի լավ է՝ մոռանանք նախորդ մրցաշրջանը: Պետք է խոստովանել, որ նրանք հիմա ավելի ուժեղ են ու ավելի ինքնավստահ: Բայց մենք նույնպես հիանալի թիմ ունենք: Առաջիկա «Էլ Կլասիկոն» մեր ստադիոնում է, և պետք է ամեն ինչ ճիշտ ծրագրենք, որ հաղթենք»,- ասել է բրազիլացին: