Ինքնասպան է եղել Թուրքմենիայի փոխվարչապետը
ԱշխարհԱշխաբադում մահացել է Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Բաթիր Էրեշովը: Փոխվարչապետի մահվան պատճառն ինքնասպանությունն է: Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, Էրեշովն ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով:
Փոխվարչապետի ինքնասպանությունը տեղի է ունեցել մայիսի 3-ին, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա:
Բաթիր Էրեշովը զբաղվել է արդյունաբերական հարցերով: Ենթադրվում է, որ նա եղել է քրեական գործերից մեկի ֆիգուրանտի, որը հարուցվել է Թուրքմենստանում ծավալված հակակոռուպցիոն արշավի ընթացքում: Գործի շրջանակներում ապրիլի վերջին ձերբակալել են նաև նրա որդուն: