Քրեականացնե՞լ սեռական բնույթի հայհոյանքը , թե՞ ոչ
Հասարակություն1in.am / Փաստաբանների երկու թևի միջև ծագած տարաձայնություններից, ապա նաև ծեծկռտուքից հետո ծեծկռտուքը հրահրած փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը դեպքի առնչությամբ հարցազրույց է տվել և կարծիք հայտնել, որ սեռական բնույթի հայհոյանքի համար պետք է քրեական պատիժ սահմանվի:
«Թեև իմ գործունեությունն օրենսդրական նախաձեռնության հետ առնչություն չունի, այնուամենայնիվ, ուզում եմ այդ լիազորությամբ օժտվածների ուշադրությունը հրավիրել սույն խնդրին: Կարծում եմ՝ մենք պետք է ունենանք սեռական բնույթի հայհոյանքների իրավական զսպման բավարար մեխանիզմներ, այլապես երևի ցանկացած մարդու հնարավոր կլինի հունից հանել, քանի որ այդպիսի հայհոյանքի հեղինակի պատասխանատվությունը լավագույն դեպքում լինելու է ձևական հրապարակային ներողությունը և ընդամենը 1 միլիոն դրամի չափով տուգանքը, որը վճարելը ֆինանսապես ապահովված մարդու համար խնդիր կամ առանձնակի խնդիր չէ»,- ասել է Սիմոն Բաբայանը և հավելել. «Մենք հայ ենք, մեր հոգեկերտվածքը (մենթալիտետը) յուրահատուկ է, յուրաքանչյուրս դաստիարակվել է սեռական բնույթի հայհոյանքների ծայրաստիճան վիրավորական և անհանդուրժելի լինելու ոգով: Գիտենք նաև, թե այդպիսի դեպքերում ինչ կարող է տեղի ունենալ, ընդհուպ մինչև մարդասպանություն: Այո, այս երևույթը կանխելու կամ հնարավորինս սահմանափակելու համար սեռական բնույթի հայհոյանքի հեղինակը պետք է իմանա, որ դրա համար իրեն սպասում է քրեական պատասխանատվություն:
շարուակությունը՝ կայքում