Սերժ Սարգսյանի սխալը
Քաղաքականություն168.am / Նորընտիր Ազգային ժողովում ունեցած ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս խորհրդարանի կարևոր առաքելությունների, խոսեց նաև արտաքին քաղաքականության ոլորտում Ազգային ժողովին վերապահված դերակատարության, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման մասին։
Այն, ինչ արտաքին քաղաքականության բնագավառում Սերժ Սարգսյանը վերապահում է Ազգային ժողովին, տեսականորեն ճիշտ է, ավելի ճիշտ՝ ճիշտ է միայն տեսականորեն։ Որովհետև նորընտիր Ազգային ժողովը, լինելով նախորդի օրգանական շարունակությունը, ունի արտաքին քաղաքական այնպիսի կողմնորոշում, որը ոչ միայն նույնական է գործադիր իշխանության կողմնորոշմանը, այլ ըստ էության բացառում է արտաքին քաղաքական մանևրի որևէ հնարավորություն։
Նորընտիր Ազգային ժողովը, բացառությամբ առավելագույն մեկ տասնյակ պատգամավորների, գրեթե նույնությամբ կրկնում է նախորդ խորհրդարանը, որն իր գործունեության հինգ տարիների ընթացքում գրեթե անշրջելիորեն խորացրել է Հայաստանի ռուսականացումը։
շարունակությունը՝ կայքում