Նոր մանրամասներ հնգյակի ողջ մնացած փոքրիկների մասին
ՀասարակությունՄայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած երկու աղջիկների վիճակը կայուն է, նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանայանը:
ՀՀ գլխավոր նեոնատոլոգը նշեց նաև որ փոքրիկները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց ինտենսիվ խնամքը դեռևս երկու ամիս պետք է շարունակվի: