Ինքնահաստատվելու փորձ
BlogՏիգրան Գրիգորյանը գրում է․
Պետրոս Ղազարյանը արդեն երկրորդ հաղորդումն է՝ Նիկոլ Փաշինյանին համառորեն «դու»-ով է դիմում: Ու դա այն պարագայում, երբ Նիկոլը իրեն «Դուք»-ով է պատասխանում: Երևի ինքնահաստատվելու փորձ է: Ենթադրում եմ, որ Նիկոլի՝ լրագրող ժամանակներից իրար ճանաչում են, բայց ամեն դեպքում շատ տհաճ տպավորություն է թողնում նման պահվածքը: Հասարակ լրագրողական էթիկայի հարց է: Արևմտյան երկրներում այդպիսի վարքագծի համար լրագրողը երևի անմիջապես աշխատանքից կազատվեր: