Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե որքան է ծրագրում մնալ
ՔաղաքականությունԼրագիր / Նոր խորհրդարանի առաջին նիստում Սերժ Սարգսյանի ելույթը հանրային տարբեր խմբեր գնահատեցին որպես «ծրագրային», այն պարզ պատճառով, որ Սարգսյանը դրանում շոշափում էր պետական կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներն ու խնդիրները, նաեւ սահմանում առաջիկա տարիների նպատակներ ու թիրախներ:
Ելույթի այդ բնույթն էլ հիմք տվեց եզրակացնել, որ Սարգսյանը ամենեւին չի ծրագրում թողնել իշխանության ղեկը, եւ այդօրինակ ելույթը ոչ թե «կաղ բադիկի», այլ մնացողի ելույթ է:
Սերժ Սարգսյանը համառորեն խուսափում է ասել՝ մնում է, թե հեռանում: Նա միայն ակնարկում է: Ամենաորոշակին առայժմ եղել է նախընտրական շրջանում մարտի 25-ին Արցախում արած ակնարկը, թե երբեք չի պլանավորել վաղվա դերն ու դիրքը, բայց միշտ եղել է այնտեղ, որտեղ ամենից անհրաժեշտն է եղել անվտանգության տեսանկյունից:
շարունակությունը՝ կայքում