Խափանվել է Էրդողանի սպանությունը
ԱշխարհԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում անվտանգության ուժերի կողմից սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու գրոհային։ Նրանք պատրաստվում էին ահաբեկչական հարձակում իրականացնել երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր շտաբի շենքի վրա:
Ինչպես հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, տեղեկությունը հաստատել է Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջան:
Ահաբեկիչները պետք է հարձակում գործեին շտաբի շենքի վրա հենց այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական համագումարի ընթացքում պետք է վերընտրվեր կուսակցության նախագահ: