«Եթե պատերազմ սկսվի, Ռուսաստանն իրեն պետք է մեղավոր զգա»․ Նավասարդյան
Քաղաքականություն«25 տարվա մեջ առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բաց տեքստով ասացին, որ Ադրբեջանն է առաջինը խախտել զինադադարի ռեժիմը` հրթիռային գնդակոծում իրականացնելով:Դիվանագիտության մեջ կա նեղանալու ֆենոմենը: Նրանք նեղացան, որ Ադրբեջանի ձեռքով փակվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Իսկ դրա պատասխանը որևէ ձևով պետք է տրվեր և տրվեց»,-Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Կարեւոր է նաեւ ՌԴ ԱԳ նախարարության հայտարարությունը, քանի որ Ռուսաստանը գնաց այդ քայլին, որովհետև Ադրբեջանին ուզում է հասկացնել, որ կարմիր գծի սահմաններ կան:Եթե պատերազմ սկսվի, Ռուսաստանն իրեն պետք է մեղավոր զգա, քանի որ հսկայաքանակ զենք է մատակարարում Ադրբեջանին, եւ կստացվի, որ դա կլինի պատճառը պատերազմական գործողությունների վերսկսման: Ճիշտ է հիմա մեր զինվորները զոհվում են, միշտ այդ կրակոցները լինում են, բայց ես չեմ կարծում, որ լայնամասշտաբ գործողություններ կսկսվեն: Կողմերը պետք է գան համաձայնության:Բացարձակ չի կարող զիջումների մասին խոսք լինել, փոխզիջում կարող է լինել, բայց նայած ինչի դիմաց: Եթե այդ հողերը հանձնվեն, դա կլինի ինքնասպանության նման մի բան»,- ասաց նա: