Հայերեն

«Մեր ձևով» շարժումը դառնում է համազգային հարթակ. Գոռ Գևորգյանը՝ շարժման առաջին հաշվետու ժողովի մասին

Քաղաքականություն

Հոկտեմբերի 11-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժումը կազմակերպել էր իր առաջին հաշվետու ժողովը, որտեղ ներկայացվեցին շարժման մեկնարկից հետո իրականացված աշխատանքները և առաջիկա ծրագրերը։ Միջոցառմանը ներկա էին շարժման անդամները, համախոհներն ու բազմաթիվ հասարակական, փորձագիտական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ։ Ժողովը, ըստ մասնակիցների, ցույց տվեց, որ «Մեր ձևով»-ը կարճ ժամանակում վերածվել է համախմբված, գաղափարական և գործնական ուժի՝ հստակ օրակարգով և կազմակերպչական կայունությամբ։

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, միջազգային հարաբերությունների մասնագետ, արևելագետ, 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը «Փաստ»-ի հետ զրույցում ընդգծել է․
«Վերջին շաբաթների ընթացքում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը միտում է դրսևորում դառնալու ավելի համապարփակ քաղաքական ուժ՝ ընդլայնելով իր համախոհների և համակիրների շրջանակը։ Միևնույն ժամանակ՝ չնվազեցնելով 2026 թ. խորհրդարանական ընտրություններին քաղաքական հայտ ներկայացրած նոր ուժերի տեղն ու դերը առաջիկա ընտրապայքարում, հարկավոր է արձանագրել, որ «Մեր ձևով» ժողովրդական շարժումը որոշակի իրավիճակում կարող է նաև քաղաքական ընդդիմադիր մի հատվածի կոնսոլիդացնող գործոն դառնալ»։

Գոռ Գևորգյանի գնահատմամբ՝ շարժման ձևավորած օրակարգը գերազանցում է զուտ կուսակցական տրամաբանությունը․ այն ունի ազգային զարգացման հստակ տեսլական և հասարակական վստահության աճող դինամիկա։

«Այս առումով հիշարժան է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուի՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովին ուղղված տեսաուղերձը։ Նրա շեշտադրումները տնտեսական արդարության, ինստիտուցիոնալ զարգացման և քաղաքացիների դերակատարության մասին կարող են մաս կազմել շարժման ապագա քաղաքական ռազմավարությանը։ Աճեմօղլուի խոսքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շարժումը նկատելի է դարձել ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային փորձագիտական դաշտում»,– նշել է Գևորգյանը։

Գոռ Գևորգյանի խոսքով՝ «Մեր ձևով» շարժման գաղափարախոսությունը համադրում է տնտեսական պետականաշինությունը, ազգային ինքնագիտակցությունը և հանրային համերաշխության գաղափարը՝ ձգտելով ձևավորել նոր քաղաքական մշակույթ։ Նրա համոզմամբ՝ առաջիկա ամիսներին շարժման գործունեությունը կդառնա հայաստանյան քաղաքական դաշտի առանցքային ազդակներից մեկը՝ միավորելով տարբեր ոլորտների մասնագետների և ակտիվ քաղաքացիների՝ դեպի նպատակային, ազգային պատասխանատվությամբ առաջնորդվող պետություն։

Բանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն
Ամենադիտված