Հայերեն

Գերիշխող կլինի 80-ականների շունչը, թափանցիկությունը կխրախուսվի. ամառային նորաձևության վերջին միտումները / ֆոտոներ

Life

 

ՖՈՏՈ. Գերիշխող կլինի 80-ականների շունչը, թափանցիկությունը կխրախուսվի. ամառային նորաձևության վերջին միտումները
 

Հաշված օրերից ամառն այցի կգա մեզ` իր հետ բերելով տաք գույներ ու վառ տրամադրություն: Շատերս արդեն անհամբեր սպասում ենք սեզոնի փոփոխությանը, սակայն դեռ չենք պատրաստել մեր զգեստապահարանները: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հագուստի եւ աքսեսուարների ճիշտ ընտրություն կատարենք` նախապատվությունը տալով սեզոնի նոր թրենդներին: Այդ հարցում տեղին է դիմել մասնագետի օգնությանը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»ը զրուցել է ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ:

Գերիշխող կլինի 80-ականների շունչը

Այս ամռանը նորաձեւության ոլորտում գերիշխող կլինի 1980-ականների շունչը, մասնավորապես անհամատեղելի թվացող լուքերի համադրությունը: Աչքի կընկնեն կոմբինիզոնները, կողային գծերով տաբատները, որոնք կարելի է կրել ե՛ւ բարձրակրունկներով, ե՛ւ սպորտային կերպար կերտելիս: Նշյալ տաբատները հեշտ է միքսել տարբեր ոճերում: Ակտուալ կլինեն նաեւ լայն, ուղիղ կտրվածքներով վերնաշապիկները: Հավաքածուներում աչքի կզարնեն շիֆոնե թափանցիկ սվիտերները, որոնց տակից կարելի է կրել բարակ կանթերով զգեստներ` համատեղելով բոթասների հետ: Այդ ոճի սվիտերները կարելի է կրել նաեւ plise գործվածքով կիսաշրջազգեստի հետ: Առհասարակ, սեզոնին նորաձեւ են plise միդի կիսաշրջազգեստներն ու զգեստները:

Տղամարդկանց պահարաններից` կանանց պահարաններ

Ամռանը ուլտրամոդայիկ կլինի ֆուկսիան` մուգ վարդագույնը: Կշարունակվեն ակտուալ մնալ գունեղ, ծաղկային նախշերով զգեստները: Կարելի է ստանալ ամառային հետաքրքիր կերպարներ, որոնք կասոցացվեն հենց 1980-ականների հետ: Պայուսակներից մոդայիկ կլինեն ուսապարկերն ու փոքրիկ, պաստելային երանգներով մոդելները: Միշտ թրենդային են նուրբ ժանյակներով, գիշերազգեստ հիշեցնող սեւ, դասական զգեստները: Նորաձեւ կլինեն նաեւ արքայադստեր կիսաշրջազգեստ հիշեցնող լուքերը, որոնցով այսօր արդեն ներկայանում են առօրյայում: Դրանք կարելի է համադրել պոլո շապիկների հետ: Վերջիններս տղամարդկանց զգեստապահարանից հասան կանանց` կիրառվելով թե՛ որպես շապիկ, թե՛ որպես զգեստ: Կարելի է պահարանում ունենալ մի քանի գունեղ պոլոներ եւ բոթասներ ու արդյունքում դիտվել որպես սուպեր-նորաձեւ անհատ:

Թափանցիկությունը կխրախուսվի

Միշտ ակտուալ ջինսե տաբատները այս ամռանը կզիջեն իրենց դիրքերը ջինսե կիսաշրջազգեստներին: Նորաձեւ կլինեն դենիմ ժիլետները, մինչեւ ծունկ հասնող, քրքրած էֆեկտով անթեւ ժակետները, որոնք կարելի է կրել նուրբ զգեստների վրայից: Ամռանը ոճաբանների կողմից կխրախուսվեն թափանցիկ զգեստները` թե՛ բլուզների, թե՛ կիսաշրջազգեստների պարագայում: Մոդայիկ կլինեն նաեւ հովարով գլխարկները, մոռացված «կեպկաները»: Վերջիններս կարելի է համադրել դասականից մինչեւ սպորտային ոճի զգեստների հետ:

Բաց, բայց ոչ վուլգար

Այս ամռանը նորաձեւության գագաթնակետին կլինեն խալաթները, որոնցով կարելի է ներկայանալ դրսում` հանդես գալով տոնական եւ նույնիսկ գործնական լուքերով: Խոսքը բնական մետաքսից կարված նրբագեղ խալաթների մասին է, որոնց հետ էքսպերիմենտների սիրահարները կկրեն հետաքրքիր, մեծ ականջօղեր: Այդ խալաթների պարագայում ոտքերը փոքր-ինչ բացելն արդարացված կլինի:

Ամռանը գեղեցիկ կնայվեն նաեւ բաց ուսերը, ուստի ակտուալ կլինեն ուսերին «կանգնող» կամ խորը դեկոլտեով բլուզները: Առհասարակ, նոր սեզոնին կանայք կարող են իրենց թույլ տալ կրել բաց զգեստներ: Միայն թե պետք չէ մոռանալ գրագետ հագնվելու կանոնների մասին, եւ հարկավոր է բացել մարմնի մի հատվածը միայն` շեշտադրելով ներքեւի կամ վերեւի մասը: Այդ կերպ հնարավոր կլինի խուսափել վուլգարությունից: Եվ պետք է հիշել, որ ամենագեղեցիկը հագնված կինն է, բայց գրագետ հագնված:

Աննա Բաբաջանյան

 
 
Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված