Մեծ հաշվով՝ Միացյալ Նահանգները փորձում է համոզել և ապացուցել բոլորիս, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ հեգեմոն․ Մհեր Ավետիսյան
ՔաղաքականությունՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երեկ Թրամփը բոլորին հասկացրեց, որ ոչ թե Իսրայելը կամ ՀԱՄԱՍ-ն են որոշում՝ պատերազմ լինի թե ոչ, խաղաղություն լինի թե ոչ, այլ դա որոշում է Միացյալ Նահանգները։ Եվ դա չի վերաբերում միայն Իսրայելին ու Պաղեստինին։ Մեծ հաշվով՝ Միացյալ Նահանգները փորձում է համոզել և ապացուցել բոլորիս, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ հեգեմոն և պայքարում է միաբևեռ աշխարհը պահպանել և բազմաբևեռ աշխարհ ստեղծելու գործընթացը կանխել։ Սա պետք է վերլուծել և հասկանալ նաև մեզ, քանի որ մենք նույնպես ապրում ենք նույն մոլորակի վրա։
Մհեր Ավետիսյան