Հայերեն

«Արդարության քննություն՝ Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման գործով»

Քաղաքականություն

Հակակոռուպցիոն դատարանում երեկ շարունակվեց գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարացման հարցի քննությունը։ Դատարանի բակում հավաքվել էին հազարավոր քաղաքացիներ, հասարակական ու քաղաքական գործիչներ՝ ի աջակցություն Կարապետյանի։ Ներկա էին նաև նրա ընտանիքի անդամները՝ կինը և երեխաները։

Մարդիկ վանկարկումներով իրենց համերաշխությունն էին հայտնում այն մարդուն, ով տարիներ շարունակ ներդրումներ է արել Հայաստանի տնտեսության մեջ և ստեղծել հազարավոր աշխատատեղեր։

«Մեր ձևով» շարժման անդամները դատարանի առջև իրենց ելույթներում ընդգծեցին, որ Սամվել Կարապետյանի կալանքը ոչ թե իրավական, այլ բացարձակապես քաղաքական գործընթաց է՝ ուղղված ազգային արժեքների պաշտպան կանգնած գործչի հեղինակազրկմանը։ Շարժման ներկայացուցիչները հայտարարեցին, որ եթե դատարանը արդար որոշում չկայացնի և Կարապետյանը ազատ չարձակվի, ապա շաբաթվա վերջին Ազատության հրապարակում կկազմակերպվի մեծ հանրահավաք՝ նվիրված արդարության վերականգնմանը։

Հետաքրքրական է, որ այս դատավարությունը նոր թափ է հաղորդում նաև ՀԷՑ-ի անօրինական բռնագրավման վերաբերյալ քննարկումներին։ Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը դեռ իր վերջին ասուլիսում ընդգծել էր՝ ՀԷՑ-ի դեպքը կարող է դառնալ վտանգավոր նախադեպ, որը կվանի ցանկացած լուրջ ներդրող Հայաստանի շուկայից։

«Ոչ մի միջազգային ներդրող չի համաձայնի կառավարել այնպիսի ակտիվ, որը նախկինում բռնագրավվել է իր օրինական սեփականատիրոջից։ Ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող երաշխավորել, որ նույնը վաղը չի կրկնվի իր հետ»,– հայտարարել էր Ամստերդամը։

Այս իրավիճակը, ըստ փորձագետների, ոչ միայն խաթարում է ներդրումային միջավայրը, այլ նաև ազդում է Հայաստանի միջազգային հեղինակության վրա՝ ի ցույց դնելով, որ այստեղ բիզնեսն ու իրավունքը պաշտպանված չեն քաղաքական ազդեցություններից։ «ՀԷՑ-ի գործը» և Սամվել Կարապետյանի դեմ հարուցված նոր մեղադրանքները նույն շղթայի մասերն են, որոնց նպատակը տնտեսական անկախ գործիչների և ազգային բարերարների վարկաբեկումն է։

Իշխանությունները, ինչպես նշում են դիտորդները, շարունակում են գործել նախընտրական տրամաբանությամբ՝ փորձելով չեզոքացնել բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն սոցիալական հենարան և ազգային մտածողություն։ Բայց այս գործը վաղուց դուրս է եկել միայն իրավական դաշտից․ այն դարձել է հայ հասարակության արդարության զգացողության չափանիշ։

Եթե դատարանը համարձակվի վերականգնել արդարությունը և չերկարացնի կալանքի ժամկետը, դա կլինի ոչ միայն Սամվել Կարապետյանի, այլև ողջ հայ հասարակության հաղթանակը։ Իսկ եթե որոշումը կրկին լինի անարդար, ապա, ինչպես նշում են նրա աջակիցները, պայքարը կշարունակվի հրապարակներում՝ մինչև արդարության վերականգնումը։ Երեկ մոտ 8 ժամ ընթացած Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման քննությունը հետաձգվեց: Դատարան կշարունակի քննությունը այսօր 15:00-ին:

Նրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան
Ամենադիտված