Հայերեն

Ալիեւի մատնահետքը Էրդողանի դեմ մահափորձում

Աշխարհ

Լրագիր / Թուրքական Հյուրրիեթը հայտնել է, որ Իսլամական պետությունը ծրագրել էր սպանել Թուրքիայի նախագահ Էրդողանին, երբ նա կվերընտրվեր իր առաջնորդած կուսակցության նախագահի պաշտոնում: Ըստ թերթի, իրավապահներին պատրաստվող ահաբեկության հետքի վրա է բերել Ստամբուլում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացին:
Տեղեկությունը խորհրդանշական է այն իրադրության ֆոնին, որում հայտնվել են երկու «եղբայրները»: Իսկ իրադրությունը բավական բարդ է, այնպիսին, որը բավական հիմք է ստեղծում եզրակացնելու, որ Թուրքիան ու Ադրբեջանը որքան էլ «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքն են հռչակել, այդուհանդերձ սկսել են էապես խանգարել միմյանց:
Համենայն դեպս, ներկայում կարծես թե այդքան էլ ավելորդ կամ անպատեհ չի լինի հարցը, թե արդյոք Բաքուն Անկարայի համար միջոց է, մաս, թե՞ խնդիր, բեռ:
Էրդողանը փորձում է կառուցել նախագահական Թուրքիա, որում կունենա մենիշխանություն: Այդ հանգամանքը Էրդողանի համար լրջագույն մարտահրավերներ է առաջ բերել թե երկրի ներսում, որտեղ բնակչության գրեթե 50 տոկոսը դեմ է նրա ծրագրերին, թե արտերկրում, որտեղ Անկարան լրջագույն խնդիրներ ունի թե Եվրամիության, թե Վաշինգտոնի հետ:
Ընդ որում, թեեւ Թուրքիան կարծես թե հաշտության փուլում է Ռուսաստանի հետ, այդուհանդերձ այստեղ էլ իրավիճակն ամենեւին միարժեք չէ: Մի քանի շաբաթ առաջ Սոչիում ընդունելով Էրդողանին, Պուտինն արձանագրեց, թե հարաբերությունը մտել է բնականոն գործընկերության փուլ: Ուշադրության է արժանի, որ ՌԴ նախագահը չօգտագործեց ռազմավարական գործընկերություն արտահայտությունը, որով բնորոշում էր Անկարայի հետ հարաբերությունը մինչեւ հայտնի գժտությունը թուրք-սիրիական սահմանին խոցված ռուսական օդանավի առիթով:
Ավելին, Պուտինը փաստորեն չընդունեց Էրդողանի հրավերը եւ չմասնակցեց մայիսի 22-ին Ստամբուլում տեղի ունեցող սեւծովյան տնտեսական գործակցության կազմակերպության 25-ամյակին նվիրված հոբելյանական Վեհաժողովին: Էրդողանը Սոչիի հանդիպմանը հայտարարել էր, որ հրավիրում է Պուտինին: Ռուսաստանը Վեհաժողովին մասնակցում է վարչապետ Մեդվեդեւի մակարդակով:
Ռուս-թուրքական հարաբերությունը ներկայում գուցե իր վրա է «զգում» ռուս-ամերիկյան հարաբերության տիրույթում տեղի ունեցող զարգացումը, որը հետաքրքիր ընթացք ստացավ այն բանից հետո, երբ Թրամփը հրաման տվեց հրթիռային հարված հասցնել Ասադին, ինչը գործնականում Մոսկվային հասցված հարված էր: Դրանից հետո տեղի ունեցան ԱՄՆ պետքրատուղարի եւ ՌԴ արտգործնախարարի փոխայցերը Մոսկվա եւ Վաշինգտոն: Հայտնի դարձավ նաեւ, որ Թրամփը գաղտնի տեղեկություն է փոխանցել Լավրովին: Ինչի՞ մասին է այդ տեղեկությունը, ոչ ոք չգիտե: Արդյոք Թուրքիայի, որի նախագահի նյարդերը տեղի տվեցին Վաշինգտոնում, երբ թիկնապահներին հրահանգեց լուծել իր այցի դեմ բողոքող ցուցարարների հարցերը:
Դրան զուգահեռ, Լավրովը հայտարարեց, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը պատրաստ է ԻԼԻՊ դեմ պայքարին: Այդ հայտարարությունն ընդհանուր առմամբ Թուրքիայի դեմ արված հայտարարություն էր: Բանն այն է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը Մոսկվային գործնականում պետք չէ Սիրիայում որեւէ գործողության համար: Ըստ այդմ, Լավրովի հայտարարության տողատակում թերեւս այն էր, որ Ռուսաստանը պատրաստ է գործողության Թուրքիայի ուղղությամբ: Բացառված չէ, որ Վաշինգտոնից Մոսկվայի ստացած գաղտնի տեղեկությունը վերաբերել է հենց Թուրքիա-ԻԼԻՊ որեւէ կապի, եւ Մոսկվան այն ստացել է ամենեւին էլ ոչ Թրամփի աշխատասենյակում, այլ ավելի վաղ, երբ Պուտինի աշխատասենյակում էր Թիլերսոնը: Թրամփը գուցե ընդամենը հաստատել է այն, կամ տվել շարունակությունը:
Ահա այդ ֆոնին բավական բարդ վիճակում է հայտնվում նաեւ «կրտսեր եղբայրը», որը համառորեն փորձում է վերականգնել իր «ռազմական շանտաժի դիվանագիտության» ամբողջականությունը: Բայց Բաքվին այդ հարցում ներկայում չի կարողանում օգնել նույնիսկ Ռուսաստանը, որին ակնհայտորեն սկսել է նյարդայնացնել Ադրբեջանի համառությունը: Ընդհուպ այն աստիճան, որ բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունից, ՌԴ ԱԳՆ խոսնակը նաեւ առանձին հարկ համարեց շեշտել հրադադարի հերթական խախտման հարցում Ադրբեջանի պատասխանատվությունը:
Փետրվարի 25-ին, երբ հայկական զինուժը կանխարգելիչ հարված հասցրեց եւ անակնկալի բերեց գրոհի նախապատրաստվող Ադրբեջանին, որը չեզոք գոտում «կիսատ թողեց» գրոհը՝ հատուկ ստորաբաժանումների մարտիկներից հինգի դիերի տեսքով, Ալիեւը անմիջապես զանգահարեց Էդողանին եւ պայմանավորվեց շուտափույթ հանդիպման մասին:
Փետրվարյան այդ կանխարգելիչ հարվածը շրջադարձային էր Բաքվի համար, երբ արձանագրվեց, որ Արցախի սահմանին գործնականում միակողմանիորեն դրված է հրադադարի պահպանման մեխանիզմը՝ արդիական սարքավորումների տեսքով, եւ հայկական զինուժը արդեն գործնականում ոչ միայն հակամարտող կողմ է, այլ նաեւ միջազգային անվտանգության համակարգի որոշակի «արբիտրաժ»:
Ադրբեջանը ստիպված էր փնտրել «ռազմական շանտաժի» նոր տարբերակներ եւ դիմեց կառավարվող հրթիռի օգնությամբ հայկական ՀՕՊ կայանին հարվածելու տարբերակին: Հետեւեց թե հայկական ուժգին պատասխանը, թե դրա միջազգային հավանությունը՝ Ադրբեջանի պատասխանատվության մասին հասցեական հստակ հայտարարության տեսքով:
Ալիեւն այս անգամ չզանգահարեց Էրդողանին: Ըստ երեւույթին, Թուրքիայի նախագահը նախորդ զանգից ու հանդիպումից հետո Ալիեւին զգուշացրել էր, որ այլեւս չզանգահարի եւ իր վրա հույս չդնի, քանի որ ինքն առանց այդ էլ իր լուրջ խնդիրներն ունի աշխարհի հետ եւ ամենեւին պետք չէ, որ Ալիեւն էլ ստեղծի լրացուցիչ խնդիրներ:
Թուրքիան իհարկե չի կարող հրաժարվել Ադրբեջանից: Բայց Էրդողանն ամենայն հավանականությամբ կփնտրի Ալիեւին սաստելու, ենթարկեցնելու միջոցներ: Չի բացառվում, որ իր դեմ պատրաստվող մահափորձում Ադրբեջանի քաղաքացու «մատնահետքը» Էրդողանի համար կլինի այդպիսի հնարավորություն:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված