«Մեր ձևով» ժողովրդական շարժումը հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում
ՔաղաքականությունՀարգելի հայրենակիցներ,
Հոկտեմբերի 18-ին, ժամը` 16։30-ին, «Մեր ձևով» ժողովրդական շարժումը հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում։ Զորակցություն հայտնենք ապօրինի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանին, մեր Սուրբ Եկեղեցու սրբազան հայրերին, բոլոր քաղբանտարկյալներին, քննարկենք մեր հետագա անելիքները։
Հոկտեմբերի 18-ին, ժամը` 16։30՝ բոլորս դեպի Ազատության հրապարակ։ Ցույց տանք մեր միասնականությունն ու վճռականությունը՝ մեր ձևով։