Հայերեն

Սամվել Կարապետյանի ազատությունը՝ իշխանության ամենամեծ վախը

Քաղաքականություն

Հայաստանում իշխանությունների կողմից ազգային բարերարի՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող դատական գործընթացները վաղուց դուրս են եկել իրավական հարթությունից և դարձել քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Դատական իշխանությունը հերթական անգամ երկարացրել է գործարարի կալանքի ժամկետը՝ ընդամենը 30 օրով։ Սակայն փորձագետների խոսքով, այդ 30 օրը ոչ թե իրավական ընթացակարգի մաս է, այլ ժամանակ՝ նոր շինծու գործ կարելու և Սամվել Կարապետյանին կրկին զրկելու ազատությունից։ Այս մոտեցումն արդեն դարձել է մեխանիկական, իսկ նպատակը՝ հստակ․ Սամվել Կարապետյանը պետք է մնա փակված, քանի դեռ նրա գաղափարները և «Մեր ձևով» շարժման կազմակերպչական կարողությունը շարունակում են համախմբել մարդկանց ամբողջ երկրով մեկ։

Շատերն են հարց տալիս՝ ինչո՞ւ է իշխանությունը այդքան վախենում Կարապետյանի ազատ արձակումից։ Պատասխանը պարզ է․ նրա ազատությունը կնշանակի շարժման վերածնունդ նոր մակարդակում։ «Մեր ձևով» շարժումը, որը վերջին ամիսներին դարձել է համաժողովրդական միավորող հարթակ, Կարապետյանի գաղափարներով առաջնորդվելով՝ հստակ ուղղություն է տալիս մարդկանց՝ ինչպես դուրս գալ սոցիալական և հոգեբանական ճգնաժամից։ Եվ իշխանությունը շատ լավ գիտի, որ ազատության մեջ գտնվելով՝ Սամվել Կարապետյանը նոր թափ կտա շարժմանը՝ այն դարձնելով ոչ միայն հասարակական, այլև քաղաքական նշանակության ուժ։

Բացի այդ, նման հակաիրավական մեթոդներով գործելն ուղիղ հարված է Հայաստանի ներդրումային միջավայրին։ Forbes-ի ցանկում ընդգրկված միլիարդատեր, միջազգային հեղինակություն ունեցող գործարարի հանդեպ նման վերաբերմունքը միջազգային բիզնես հանրությանը հղում է մի հստակ ազդակ․ Հայաստանում ներդրողի անվտանգությունն ապահովված չէ։ Նման դեպքերը դառնում են հիմնական պատճառ, որ երկրի ներսում ներդրումները սառեցվում են, իսկ արտասահմանյան կապիտալը՝ ուղղվում այլ ուղղություններով։ Արդյունքում տուժում է ոչ թե մեկ անձ, այլ պետության ամբողջ տնտեսությունը։

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված վերջին օրերին տեղի ունեցած եկեղեցականների կալանավորումների հետ՝ նշելով.

«Դատապարտում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի ապօրինի կալանավորումը և թեմի մյուս հոգևորականների ու աշխատակիցների նկատմամբ օրենքի կոպտագույն խախտմամբ իրականացված քննչական գործողությունները։ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ սանձազերծված համակարգային և ուղղորդված հարձակումները նպատակ ունեն հարված հասցնել մեր ազգային ինքնությանը և կազմաքանդել մեր ազգային ինստիտուտները։ Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց իրական գործառույթներով, և շատ շուտով այդպես էլ լինելու է»։

Այսօր պարզ է, որ Սամվել Կարապետյանի դեմ ընթացող պայքարը վաղուց անցել է իրավական դաշտից ու դարձել է արժեքային պայքար՝ հանուն հավատքի, ազգային ինստիտուտների և ազատ մտածողության։ Իշխանությունը փորձում է մեկ բան՝ մեկուսացնել այն մարդկանց, ովքեր կարող են վերակենդանացնել հայ ժողովրդի վստահությունն իր ուժերի նկատմամբ։ Սակայն որքան էլ փորձեն սահմանափակել մարմինը, գաղափարը չի կալանավորվում։

«Մեր ձևով» շարժումը հայտարարել է, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք՝ ի աջակցություն ապօրինի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի։ Շարժման կարգախոսը հնչում է պարզ, բայց հզոր՝ Ազատությու՛ն Սամվել Կարապետյանին, մեր Սուրբ Եկեղեցու սրբազան հայրերին, բոլոր քաղբանտարկյալներին։

Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված