Մանչեսթերի պայթյունի զոհերի թիվն աճում է
ԱշխարհԱվելի վաղ հաղորդել էինք 22 զոհի, շուրջ 60 վիրավորի մասին:
Հիշեցնենք, որ Մանչեսթերում մայիսի 22-ին տեղի ժամանակով ժամը 22.35-ին պայթյուն է որոտացել Manchester Arena համերգային համալիրում ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղի ունեցածը որակել է որպես «սոսկալի ահաբեկչություն»: Վարչապետն ընդհատել է իր նախընտրական արշավը՝ հունիսի 8-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում։ Այսօր նա արտակարգ կառավարական կոմիտեի (COBRA) հանդիպում կանցկացնի։