Հայերեն

Ինքնախաբեություն է կարծել, որ ձեր հետևից չեն գա.... «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վայրագ ձերբակալությունն ու հաջորդող կալանավորումը, որքան էլ որ մեկ անձի ու նրա ֆեյսբուքյան գրառման հետ կապված իրադարձություն թվան, իրականում ու խորքում վերաբերում են ամբողջ հասարակությանը: Դա, եթե կուզեք, յուրօրինակ շրջադարձային կետերից մեկն է մեր երկրի կյանքում, որ այլևս ընկղմվում է դարչնագույն տոտալիտարիզմի ու հիստերիկ անձնիշխանության թունավոր ճահիճը: Փաշինյանի գլխավորած «ժողբաստիոնային» իշխանությունն անցնում է հանրությանն ահաբեկելու և տոտալ իրավազրկման, վախով կաշկանդելուն նպատակաուղղված գործողությունների:

Ի՞նչ է կատարվել այդ ձերբակալությամբ, և ինչո՞ւ ենք այն որոշակի առումով համարում «շրջադարձային»:

Հրապարակային ակտիվ դրսևորում ու քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդը, խիստ բորբոքված Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների ու քահանաների նկատմամբ իշխանության վերջին հալածական դրսևորումներից, սոցցանցային իր օգտահաշվի էջում կոշտ գրառում է արել, տվել սուր բնորոշումներ: Ըստ որում, մասնագիտության բերումով, նա, որպես պաշտպան, ընդգրկված է Բագրատ սրբազանի և մյուսների՝ «18 արդարների» դեմ ներկայացված մեղադրանքներով ընթացող գործում: Այդ գրառումից կարճ ժամանակ անց դիմակավորված ու հատուկ հանդերձավորված «կալանիչ խմբի» միջոցով հենց Շենգավիթի դատարանի մոտ, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, փաստաբանի վրա կատարվում է հարձակում, ձերբակալման ուժային գործողություն: Ըստ էության, դա նպատակային ու ցուցադրական «պատժիչ գործողություն» էր, և առնվազն ենթադրելի է, որ փաստաբանին նման կերպ ձերբակալելու հրաման տվողներն այդպիսի նպատակ էին հետապնդում:

Տվյալ պարագայում անհամաչափ ուժի ցուցադրությունը ուղղված էր ոչ թե ձերբակալվող անձի, այլ ամբողջ հասարակության դեմ:

Շրջադարձայինի մասին:

Նախ՝ եթե կատարվածը և փաստաբանին մեղսագրվող արարքը կապված է բացառապես հրապարակայնորեն կոշտ խոսք ասելու հետ, ապա այստեղ մի ամբողջ շարան հարցեր են ծագում: Դրանց թվում՝ ամենից էականը, կարծում ենք, այն հարցն է, թե իրավապահ համակարգի նման խիստ մոտեցման պայմաններում ինչպե՞ս է, որ քրեական վարույթներ չեն նախաձեռնվել նույն Նիկոլ Փաշինյանի, նրա քպականների դեմ: Այսինքն, ի՞նչ. իշխանության ներկայացուցիչները, նրանց քարոզիչներն ու սատելիտները ազատորեն կարող են ինչ ասես ասել ընդդիմախոսների, երկրի քաղաքացիների, հայազգի մարդկանց, Ամենայն հայոց կաթողիկոսի, բարձրաստիճան հոգևորականների, տեղացի և օտարերկրյա իրավապաշտպանների հասցեին, իսկ, այ, ընդդիմադիր հայացնքեր ունեցող քաղաքացիները միանգամից «հանցագործ» են դառնո՞ւմ մի թեթև խոսքից: Եվ ո՞ւր մնացին օրենքը, օրինականությունն ու իրավահավասարությունը: Բայց համարենք սա հռետորական հարց...

Մյուս էական հանգամանքն այն է, որ քաղաքացին ձերբակալվել և կալանավորվել է կարծիք արտահայտելու համար: Ի լրումն ամենի, դա ուղիղ գծով նշանակում է տարփողված «ժողովրդավարության» ավարտը, եթե կուզեք՝ վերջը:

Եթե հենց փաստաբանն է հայտնվում իշխանության ռեպրեսիվ մարմինների հետապնդման թիրախում, ապա դա հստակ ուղերձ է ոչ միայն մնացած բոլոր փաստաբաններին, իրավապաշտպաններին, ակտիվիստներին, այլև ամբողջ հասարակությանը, յուրաքանչյուր քաղաքացու: Այդ «ուղերձը» հենց սպառնալիք է: Դրանից ավելի ուղիղ սպառնալն այն կլինի, եթե Փաշինյանը ամենօրյա «սրտիկ» անելուց հետո հայտարարի, որ Հայաստանում այլևս բոլորն անխտիր համարվում են առերևույթ կալանավորված, այնպես որ՝ թող պատրաստ լինեն բանտում հայտնվելուն:

Մանավանդ, սպասվող համապետական ընտրությունների նախաշեմին նման ռեպրեսիվ մոտեցումը էլ ավելի սուր է ընկալվում և ընդգծվում:

Անկասկած, կլինեն հայրենակիցներ, որոնք կմտածեն կամ կասեն, թե՝ լա՜վ, մի փաստաբանի են կալանավորել, դուք էլ՝ «շրջադարձային կե՜տ...», այս, այն: Ավելին, կարող են լինել նաև այնպիսիք, որ կմտածեն մոտավորապես այսպես. «Դե, թող էդպես բաներ չասեր, չբռնեին...»:

Նման «մտածումներից» վերջինի վերաբերյալ պետք է նշել, որ այդպես կարծողները արդեն իսկ ենթարկվել են հոգեբանական տեռորի ու ընկել են բռնաճնշումների տակ: Ինչը, անկեղծ ասած, ցավալի է, որովհետև վաղը, մյուս օրը նրանց նույն կերպ ահաբեկելով կարող են ստիպել ինչ ասես, այդ թվում՝ սեփական հայրենիքից, տնից, հավատից, լեզվից հրաժարվել ը: Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե դա անձամբ իրենց չի վերաբերում, մանավանդ, որ իրենք լուռ են, իրենք փաստաբան չեն, եպիսկոպոս չեն, լրագրող չեն, այլ վաճառող են, տաքսիստ, ծեփագործ, օրավարձով «յոլա գնացող» և այլն, ապա նրանք սխալվում են: Նրանք ոչ միայն սխալվում են, այլև զբաղված են խաբեություններից ամենավատով՝ ինքնախաբեությամբ:

Ինքնախաբեություն է կարծել, որ եթե «քաղաքականությամբ չեք զբաղվում», ապա «ձեր ետևից» չեն գալու իշխանական «մտքի ոստիկանության» կալանիչները: Ինքնախաբեություն է կարծել, որ եթե լռեք, եթե ձեզ «խելոք» պահեք, ապա «ձեր հետևից» չեն գալու: Կգան:

Ու, ինչպես մի գերմանացի հոգևորական էր նկատել իր դառը փորձով, երբ հերթը հասնի «ձեր հետևից» կալանիչների գալուն, ապա այլևս չի լինի որևէ մեկը, որ փորձի ձեզ ու ձեր իրավունքները պաշտպանել:

Մի խաբեք ինքներդ ձեզ: Կգան, որովհետև... Փաշինյանի ելույթի ժամանակ հպարտ երջանկությամբ չեք ցատկոտել հեռուստացույցի առաջ: Կգան, որովհետև... Փաշինյանի ելույթից հետո ոչ թե 3, այլ 2 անգամ եք ասել՝ «կեցցե»: Կգան, որովհետև ավտոբուսի պատուհանից մի քանի վայրկյան համարձակվել եք նայել Արարատին: Կգան, որովհետև... կգան:

Հա, խոսքը վերաբերում է նաև կուրորեն հանձնարարություն կատարողներին ևս: Առավել ևս՝ նրանց: Այլ կատարողներ կգան...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված