Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով
Բաց մի թողեքԵրևանում հոկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան, 21-ին հնարավոր է կարճատև անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Մարզերում հոկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան, 21-ին, 22-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 20-21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ին գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով։