Ինչու են գործից ազատել 21-ամյա աղջկան
ԱմենաընթերցվածԼոնդոնյան հյուրանոցներից մեկում աշխատող 21-ամյա Վիվիեն Ռոսսին հյուրանոցի տերը վռնդել է այն բանից հետո, երբ նրան մերկ վիճակում առավոտյան բռնացրել են հոլիվուդյան աստղ Օռլանդո Բլումի համարում։ Աղջկա հավաստիացումները, որ նա դերասանի հետ քնել է գործից ազատ ժամանակ, նրան չեն օգնել։ Ռումինական ծագմամբ աղջիկը Դուբլինից Լոնդոն էր տեղափոխվել 2 տարի առաջ։ Նրա խոսքերով, Բլումի հետ ինքը ծանոթացել է, երբ նա խմիչք էր պատվիրում։ Ըստ աղջկա՝ դերասանի և իր միջև անմիջապես կայծ է բռնկվել։