Հայերեն

Էջմիածինն անպաշտպան չէ. «Մեր ձևով» շարժման ուխտագնացությունը Մայր Աթոռում վերածվեց ազգային համախմբման

Քաղաքականություն

Հոկտեմբերի 19-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժումը կազմակերպեց ուխտագնացություն դեպի Էջմիածին՝ Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության կոչով։

Ուխտագնացությանը մասնակցեցին հազարավոր հավատացյալներ, շարժման համակիրներ և հասարակական գործիչներ, որոնք Մայր Աթոռի սուրբ բակում իրենց ներկայությամբ հստակեցրին՝ եկեղեցին մնում է հայության ինքնության և դիմադրունակության առանցքային ամրակը։

Շարժման անդամ, ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն Էջմիածնում լրագրողների հետ զրույցում նշեց.
«Եթե այսօր բանտում է դրվում այդ եկեղեցու կողքին կանգնած մարդը, դա նշանակում է, որ բանտարկվում է մեր հավատը, մեր տունը, մեր ազգային արժանապատվությունը։ Մեր ձևով շարժումը պաշտպանելու է Հայոց եկեղեցին, ինչպես մենք կպաշտպանենք մեր տները»։

ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը հավելեց, որ հոգևորականների և ազգաբնակչության վստահությունը վայելող բարերարի կալանավորումը վկայում է իշխանությունների խորը վախերի մասին.
«Սրբազաններին ու բարերարին բանտում պահելը խոսում է ՔՊ-ի՝ սեփական վախերով առաջնորդվող քաղաքականության մասին։ Եթե իրենք չվախենային այդ ձայնից, ազգի այդ հավաքական կամքից, ոչ ոքի չէին փորձի լռեցնել», – ընդգծեց նա։

Մայր Տաճարում մատուցվեց հանդիսավոր ժամերգություն՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ։ Ժամերգությունից հետո տասնյակ հազարավոր ուխտավորներ մասնակցեցին մոմավառության արարողությանը, որն իր խորքում դարձավ լուռ երդում՝ կանգնել եկեղեցու, հավատքի և ազգային ինքնության կողքին։

Շարժման մասնակիցների խոսքով՝ սա միայն ուխտ չէր, այլ պետության և ազգի ապագայի մասին մտահոգ մարդկանց հզոր ուղերձ՝ ուղղված թե՛ ներկա իշխանությանը, թե՛ հանրությանը․ «Մեր ձևով» շարժումն օրեցօր վերածվում է լայն հասարակական հենարանի, որն առնչվում է ոչ միայն սոցիալ-քաղաքական պահանջներով, այլ ազգային դիմադրության որակյալ շարժումով։

Այս ուխտագնացությունը դարձավ նաև հոգևոր համերաշխության և ազգային արժանապատվության վերարթնացման ակնառու դրսևորում։ «Մեր ձևով» շարժման անդամներն իրենց քայլով ցույց տվեցին, որ Հայ Առաքելական Եկեղեցին մենակ չէ, և դրա նկատմամբ իրականացվող ճնշումները ոչ միայն չեն կոտրի հավատավոր ժողովրդին, այլ ընդհակառակը՝ կմիավորեն նրան ավելի կազմակերպված ու վճռական ուժի մեջ։

Էջմիածնի բակն այդ օրը միայն ուխտի վայր չէր, այլ դարձավ ազգային դիմադրության խորհրդանիշ՝ ապացուցելով, որ երբ վտանգվում է եկեղեցին, վտանգվում է նաև ազգի հոգևոր ողնաշարը։ «Մեր ձևով» շարժման ուխտագնացությունը հարյուրավոր խոսքերի փոխարեն ներկայացրեց մեկ հստակ պատասխան. հայ ժողովուրդը չի հաշտվում իր արժեքների հանդեպ ոտնձգության հետ։

18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված