Ղարաբաղյան զիգզագի արկածախնդրությունը
Քաղաքականություն1in.am / Մեծ հաշվով՝ Հայաստանի իշխանությունները ԼՂ հարցում կոնցեպտուալ մոտեցում չունեն և առաջնորդվում են կոնյունկտուրայով, պահի թելադրանքով: Սրա դասական օրինակը խորհրդարանական քարոզարշավն էր, որի ընթացքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ըստ էության ԼՂ հարցով մենախոսում էր, որովհետև եթե ոմանք, օրինակ, ՀԱԿ-ի մոտեցումները պիտակավորում էին «դավաճանություն» բառով, ապա դա ոչ թե քաղաքական դիսկուրս է, այլ դրա ձևախեղում:
Հարցն այն չէ, որ առաջին նախագահի ներկայացրած դիրքորոշումն այս պահին ռացիոնալ է կամ աշխատող: Ըստ ամենայնի՝ ոչ, որովհետև անցած քսան տարիներին կարգավորման գործընթացում, աշխարհում և տարածաշրջանում շատ բան է փոխվել: Սակայն մեր քաղաքական մտքի ողբերգությունն այն է, որ ԼՂ խնդրում Տեր-Պետրոսյանի հնացած, մաշված կոնցեպտը մնում է միակը, այլընտրանք չունեցողը: Քաղաքական ուժերի մեծամասնության համար ԼՂ խնդիրը մնացել է կարգախոսների, ցանկությունների մակարդակում:
Եթե խոսենք իշխանությունների մասին, ապա Սերժ Սարգսյանի ղարաբաղյան քաղաքականությունը նման է «զիգզագի», որի ակնհայտ կամ քողարկված նպատակը ստատուս քվոն ամրագրելն ու ժամանակի և հանգամանքների վրա խաղալն է: Նույն քարոզարշավի ժամանակ ՀՀԿ գործիչներն անուղղակիորեն խրախուսում էին Տեր-Պետրոսյանի թիմի «պարտվողականությունը», որովհետև դրա ֆոնին իրենց դիրքորոշումները հաղթական և հանրության համար ընկալելի էին թվում: Սա միանգամայն տեղավորվում է նախընտրական տրամաբանության մեջ, մանավանդ՝ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումների վրա իրենց «ձեռքերը տաքացրին» ոչ միայն հանրապետականները: Օրինակ՝ ՀԱԿ-ի «խաղաղասիրությունն» էապես օգնեց, որ իր էլեկտորատը կոնսոլիդացնի նաև ՀՅԴ-ն:
շարունակությունը՝ կայքում