2,2 մլրդ մարդ շուտով զոհ կգնա 3-րդ համաշխարհայինին․ այն անխուսափելի է․ Բաքսթերի սարսափելի կանխատեսումը
ԱմենաընթերցվածԱմերիկացի քարոզիչ Իրվին Բաքսթերի կարծիքով՝ երկրի բնակչության մեկ երրորդը շուտով կդառնա երրորդ համաշխարհայինի զոհը, ռազմական գործողությունները կսկսվեն Իրաքի տարածքից և կտարածվեն ամբողջ մոլորակով մեկ: Արդյունքում կզոհվի ավելի քան 2,2 միլիարդ մարդ:
Իր մարգարեությունը նա հղում է աստվածաշնչյան «Բացահայտում» գրքին, որտեղ նշում է Եփրատ գետը, որը հոսում է Իրաքի տարածքով: «Ազատ արձակիր 4 հրեշտակներին, որոնք կապված են մեծն Եփրատի մոտ»,- մեջբերում է բրիտանական Daily Star-ը:
«Վերջին մի քանի շաբաթում համաշխարհային պատերազմի հավանականությունը հասել է գագաթնակետին: Հյուսիսային Կորեան Արևմուտքին սպառնում է միջուկային հարվածով: Աշխարհին ներքաշում են Սիրիայի կոնֆլիկտի մեջ»,- նշվում է աղբյուրում:
Հատկանշական է, որ Երրորդ համաշխարհայինի մասին խոսել են նաև Նոստրադամուսն ու Վանգան: