Հայերեն

Կարևորը շոուներն են. իշխանություններին հետաքրքիր չէ, թե ինչ խնդիրների են բախվում Հայաստանի քաղաքացիները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրության քննարկման տիրույթում այսօր այնպիսի թեմաներ են, որոնք վերաբերում են Եկեղեցու և ընդդիմադիրների, այդ թվում՝ ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ ճնշումներին։ Ու ինչքան խորհրդարանական ընտրությունները մոտենում են, իշխանություններն այնքան ավելի մեծ ուժով են լծվում բռնաճնշումների իրականացմանը։ Նրանք իրավապահ համակարգը դարձրել են քաղաքական գործիք, քանի որ առաջիկա ընտրություններում որևէ արդյունքի հասնելու որևէ շանս չունեն, ու միակ հենարանը մնացել են իրավապահ կառույցները:

Ու «Նիկոլ Փաշինյան և ընկերներ» կուսակցության համար կարևորը տեղի ունեցողի շուրջ թատերական ներկայացումներ բեմադրելն ու աժիոտաժ ստեղծելն է։ Իսկ մինչ իրենք նման հարցերով են զբաղված, մի շարք հրատապ խնդիրներ ուղղակի այնքան են սրվում, որ սպառնալիք են դարձել ողջ հանրության կամ էլ հասարակության որոշակի հատվածի համար։ Օրինակ՝ երկրում հանցավորության դեմ պայքարի հարցն ուղղակի բարձիթողի վիճակում է։ Պատկերավոր ասած՝ գրեթե չկա մի օր, որ մամուլում հրապարակումներ չլինեն հանցավոր գործողությունների, ի մասնավորի՝ վեճերի, ծեծկռտուքների ու սպանությունների մասին։

Մյուս կողմից՝ մինչ իշխանությունները հանրության աչքին թոզ են փչում իրենց «խաղաղության օրակարգով», արտաքին քաղաքականությանը վերաբերող ամենահրատապ հարցերն ուղղակի բարձիթողի վիճակում են։ Բնական է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար միշտ եղել են առաջնային ու պետք է լինեն առաջնային, քանի որ դա առաջին հերթին մեր շահերից է բխում։ Բայց իրավիճակը փոխվել է, և նույնիսկ այն պարագայում, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես փոխկապակցված է Ռուսաստանի հետ, Մոսկվայի հետ հարաբերությունները Երևանի համար ձեռք են բերել երկրորդական նշանակություն։ Ավելին, ՀՀ իշխանությունները փորձում են հենց «Ռուսաստանը՝ տարածաշրջանից դուրս» աստառի ներքո զարգացնել իրենց հարաբերությունները Արևմուտքի հետ։

Գնալով ՀՀ իշխանություններն ավելի ու ավելի են բարդացնում Ռուսաստանի հետ համագործակցության հարցը, իսկ դրա արդյունքում պարբերաբար խնդիրներ են ծագում՝ առաջին հերթին տնտեսական փոխգործակցության մասով։ Ընդ որում, հաճախ խոսքը ոչ թե քաղաքական բովանդակության կամ «աստառի» մասին է, այլ պարզապես Հայաստանի իշխանությունների անկարողության կամ անտարբերության: Օրինակ՝ Հայաստանից արտահանողները անընդհատ տարբեր խոչընդոտների են բախվում՝ ռուսական շուկա մուտք գործելու հետ կապված։ Դրա արդյունքում հայկական կողմը մեծ վնասներ է կրում։ Մինչև շատ մեծ բողոք չի բարձրանում, իշխանությունները տեղից չեն շարժվում, չեն փորձում ռուսական կողմի հետ համատեղ լուծումներ գտնել։ Հերթական թեման էլ առնչվում է Ռուսաստանի նոր միգրացիոն կանոնին, որը սահմանափակում է օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ հայ բեռնատարների վարորդների՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու ժամկետը մինչև 90 օր տարվա ընթացքում։ Վարորդները պնդում են, որ 90 օրը բավարար չէ՝ հաշվի առնելով, որ Լարսի անցակետը հաճախ փակվում է եղանակային կամ վարչական պատճառներով, ինչ կազմում է նրանց օրերի զգալի մասը: Նոր կանոնը խաթարում է նրանց աշխատանքի պլանը, քանի որ յուրաքանչյուր վերադառնալուց հետո նրանք պետք է երեք ամիս սպասեն՝ նորից մուտք գործելու համար, ինչը վնաս է բերում բեռնափոխադրող ընկերություններին: Բայց մինչև վարորդները կտրուկ գործողությունների չդիմեն, իշխանությունները կմնան «ուղտի ականջում քնած»։ Դրա համար էլ հայ բեռնափոխադրողները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով, որ ՀՀ կառավարությունը Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում հասնի ժամկետի երկարաձգման՝ օրինակ՝ մինչև 180 օր, ինչպես արված է Ղազախստանի վարորդների դեպքում։ Ի վերջո, փոխվարչապետը տեղեկացրեց, որ այս հարցով բանակցություններ են վարվում: Այսինքն, մարդիկ իրենց կաբինետներում նստած ահռելի աշխատավարձ ու պարգևավճարներ են ստանում, բայց սպասվող կամ առկա խնդիրներին գուցե տեղյակ էլ չեն ու տեղից չեն շարժվում, մինչև, ասենք, բողոքողները չեն փակում միջպետական ճանապարհները: Եվ դա՝ այն դեպքում, որ ակնհայտորեն Ռուսաստանը պատրաստ է քննարկումների ու լուծումների:

Բայց միայն Ռուսաստան ուղղությամբ չէ, որ խնդիրներ կան։ Վերջին ամիսներին Հայաստանի և Վրաստանի միջև ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները մի շարք գործնական և վարչական խնդիրների են բախվում՝ կապված Վրաստանի կողմից նոր սահմանային և լիցենզավորման կարգավորումների ներդրման հետ։ 2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր կարգավորմամբ՝ առևտրային ուղևորափոխադրողները պարտավոր են լրացնել հատուկ էլեկտրոնային հսկիչ ձևաթուղթ, որը պետք է ներկայացվի սահմանը հատելիս։ Այդ ձևաթղթում նշվում են բոլոր ուղևորների տվյալները։ Սակայն վարորդներն ու ընկերությունները հաճախ բողոքում են ձևաթղթի լրացման բարդությունից, ինտերնետային հասանելիության բացակայությունից և տեխնիկական խնդիրներից։ Տպագրված ձևաթղթերի բացակայության կամ սխալ լրացման դեպքում մեքենաները սահմանում ուշացումներ են ունենում։ Հոկտեմբերից արդեն Վրաստանի տրանսպորտի դեպարտամենտը սկսել է զանգվածաբար տուգանել Հայաստանի փոխադրող ընկերություններին՝ 5000 լարիի չափով (մոտ 750000 դրամ)՝ առանց լիցենզիայի միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։ Վրացական կողմը պնդում է, որ բոլոր փոխադրողները պետք է ունենան գործող միջազգային լիցենզիա, մինչդեռ Հայաստանում 8 տեղանոց մեքենաների համար նման լիցենզիա երբևէ չի պահանջվել։ Սա առաջացրել է իրավական հակասություններ և դժգոհություն հայկական կողմի վարորդների շրջանում։

Բացի վարչական բարդություններից, փոխադրողները մատնանշում են նաև գործնական դժվարություններ. եթե մեքենան ճանապարհին խափանվի, այլ փոխադրամիջոց օգտագործելու հնարավորություն գրեթե չկա՝ ձևաթղթերի պատճառով։ Վարորդները նշում են, որ ձևաթղթերի լրացման գործընթացը ժամանակատար է, ինչը խանգարում է նրանց հանգստին և կարող է վտանգել երթևեկության անվտանգությունը։

Հիմա դեպի Վրաստան ուղևորափոխադրումների խնդրի լուծումը ևս պետության մակարդակով ուշադրություն է պահանջում, բայց իշխանությունները զբաղված են շոուներ բեմադրելով ու սեփական բարեկեցությունն ապահովելու գործով։ Նրանց ինչ, թե Հայաստանի քաղաքացիներն ինչ խնդիրների են բախվում: Իրենք միայն ինտենսիվ ասֆալտ են փռում, դե, դա «փիառի» տեսակետից երևացող գործ է: Չնայած, հանուն արդարության, դա էլ, որպես կանոն, որակ չի ունենում։ Բայց դե տոտալ անորակության, ձախողումների, կործանարար ընթացքի պարագայում անորակ ասֆալտն ինչ է, որ զարմանանք:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵ
Ամենադիտված