Որտեղից Սերժ Սարգսյանին տարեկան 500 միլիոն դոլար
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / «McKinsey-ի հետազոտության համաձայն՝ ՀՆԱ-ի կրկնապատկման համար Հայաստանի զարգացման նախագծերի մեջ պետք է 15 տարվա ընթացքում տարեկան ներդնել ավելի քան $500 մլն: Հիմա մենք կարող ենք միայն երազել դրա մասին»: Այդ խոսքը մեջբերում է դեռեւս 2016 թվականի հոկտեմբերին հրապարակված հարցազրույցից, որ Մեդիամաքս գործակալությանը տվել էր ռուսաստանցի հայ գործարար Ռուբեն Վարդանյանը:
Նրա հարցազրույցի այդ դրվագը հետաքրքիր է մայիսի 18-ին Հայաստանի Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանի ելույթի ֆոնին:
Սերժ Սարգսյանը, սահմանելով մինչեւ 2040 թվական Հայաստանի մակրոտնտեսական նպատակակետերը, հայտարարեց, որ մինչեւ 2040 թվականը նախատեսվում է քառապատկել եւ հնգապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, հասցնելով այն մինչեւ 60 միլիարդ դոլարի:
Այդպիսով, Ռուբեն Վարդանյանը նախորդ տարի հոկտեմբերին, հղում անելով հանրահայտ հետազոտական ընկերությանը՝ McKinsey-ին, արձանագրում էր, որ Հայաստանի ՀՆԱ-ն կրկնապատկելու համար պետք է 15 տարիների ընթացքում տարեկան կատարվի կես միլիարդ դոլարի ներդրում:
շարունակությունը՝ կայքում