Հայերեն

«ԶԼՄ հրապարակումն արդեն հիմք է վարույթ սկսելու». Արտակ Սարգսյանը՝ քննիչների սպառնալիքների մասին. «Փաստ»

Քաղաքականություն

Հայաստանյան քաղաքական դաշտում նոր քննարկումների առիթ է դարձել «Քոչարի» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը, ըստ որի՝ քննիչները իրեն սպառնացել են «զենք գցել» իր տան կամ մեքենայի մեջ։ Քաղաքական գործիչը մի քանի օր առաջ այդ հայտարարությունը ներկայացրել էր հրապարակայնորեն՝ ԶԼՄ-ների միջոցով, ինչը, ըստ գործող օրենսդրության, արդեն իսկ համարվում է հանցագործության մասին հաղորդում։

«Փաստ»֊ը այս համատեքստում հետաքրքրվել է, արդյո՞ք նման ծանր մեղադրանքի հրապարակումից հետո իրավապահ մարմինները որևէ գործողություն իրականացրել են, և արձանագրվել են արդյո՞ք իրավական հետևանքներ։

Պատասխանելով հարցին՝ Արտակ Սարգսյանը նշեց, որ ՀՀ օրենսդրությունը հստակ պարտավորեցնում է իրավապահ մարմիններին գործել անգամ այն դեպքում, երբ բողոք ներկայացնողը չի դիմել գրավոր։

«Այո, նման սպառնալիք հնչեցվել է, և դա ես հրապարակայնորեն ներկայացրել եմ մամուլի միջոցով։ Ըստ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի՝ հանցագործության մասին հաղորդումը կարող է հաղորդակցվել զանգվածային լրատվության միջոցներով, և այդ դեպքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ստուգել հրապարակման իսկությունը և որոշում կայացնել՝ քրեական վարույթ հարուցել կամ մերժել։ Բացի այդ, նույն օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հստակ ամրագրված է, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է անմիջապես արձագանքել ԶԼՄ-ներում հրապարակված հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներին և իրականացնել պարտադիր ստուգում։
Այսինքն՝ տվյալ դեպքում օրենսդրությունը չի պայմանավորում վարույթի սկսումը բողոք ներկայացնողի առկայությամբ․ ԶԼՄ-ում հրապարակված հաղորդումը ինքնին համարվում է վարույթ սկսելու հիմք»,– ընդգծեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ եթե հրապարակայնորեն ներկայացվել է, որ քննիչները սպառնալիք են հնչեցրել՝ «զենք գցելու տան կամ մեքենայի մեջ», ապա ներքին անվտանգության վարչության, հակակոռուպցիոն, դատախազական և քննչական մարմինների, պարտականությունն է եղել սեփական նախաձեռնությամբ սկսել վարույթ կամ առնվազն որոշում կայացնել դրա վերաբերյալ։

«Մինչ այս պահը որևէ իրավական հետևանքի բացակայությունը փաստում է, որ տվյալ օրենսդրական պահանջները չեն կատարվել։ Այժմ արդարացիորեն հարց է առաջանում՝ ուր է վարույթը, ո՞ւր է դատախազության արձագանքը, և ինչու է օրենքով նախատեսված պարտադիր ընթացակարգը անտեսվել։ Ես կրկին վերահաստատում եմ իմ հրապարակած խոսքերի իսկությունը և պահանջում եմ, որ օրենքը գործի՝ առանց ընտրողական մոտեցման»,– նշեց Արտակ Սարգսյանը։

Նրա գնահատմամբ՝ եթե նման դեպքերից հետո պետական մարմինները չեն արձագանքում, ապա դա ոչ միայն իրավական պետության սկզբունքների դեմ է, այլ նաև վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ լեգիտիմացնելով սպառնալիքներն ու հնարավոր ապօրինությունները։

Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան
Ամենադիտված