Հայաստանի չորրորդ նախագահը
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Ընտրական ցիկլից հետո առաջիկա մեկ տարին լինելու է իշխանության խնդրի հանգուցալուծման ժամանակաշրջանը: 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանն ավարտելու է իր պաշտոնավարումը, եւ Հայաստանն անցնելու է խորհրդարանական կառավարման, որտեղ առաջին դեմքը լինելու է վարչապետը:
Ըստ այդմ, ներկայում առավել աշխույժ քննարկումներ են հենց այդ ուղղությամբ, թե ի վերջո իշխանության ներսում պայքարն ինչ ստատուս-քվո է ձեւավորելու Հայաստանում, ով է լինելու առաջին դեմքը եւ ինչ իրական դիրք ու ազդեցություն է նա ունենալու:
Այս հարցն ակտուալ է Հայաստանի համար, նկատի առնելով իշխանության հակասահմանադրական բնույթը: Պաշտոնյաների դիրքն ու ազդեցությունը որոշվում են ոչ թե Սահմանադրությամբ նրանց տրված լիազորություններով, այլ՝ ներքին հարաբերությունների, ուժերի դասավորության եւ պայմանավորվածությունների արդյունքում: Օրինակ, 2018-ին նշանակվելիք վարչապետը կարող է լինել թե իսկապես առաջին դեմք, թե ընդհանրապես չունենալ որեւէ ազդեցություն որոշումների կայացման ու երկրի իրական կառավարման տեսակետից։
շարունակությունը՝ կայքում