«Կնքահայրը» ֆիլմի ռեժիսորը վաճառում է իր իրերը գումարի պակասի պատճառով
Life«Կնքահայրը» ֆիլմի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան ստիպված է վաճառել իր իրերը՝ գումարի սղության պատճառով։ Այս մասին հայտնում է New York Times-ը, փոխանցում է gazeta.ru-ն։
Դեկտեմբերի 6-ին ռեժիսորը աճուրդի կհանի յոթ ձեռքի ժամացույցներից բաղկացած հավաքածուն։
«Ես պետք է որոշակի գումար ստանամ ջրի երեսին մնալու համար»,-բացատրել է Կոպոլան:
Կոպոլայի վերջին ֆիլմը՝ «Մեգալոպոլիսը», լույս է տեսել 2024 թվականին, որի արտադրության համար ռեժիսորը վճարել է սեփական գրպանից։