Հայերեն

Պուտինն ասաց, որ բոլորը փորձում էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնել, բայց դա միայն ինձ հաջողվեց․ Թրամփ

Աշխարհ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ իր ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցի մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր նոր հանդիպման մասին լրագրողի հարցին՝ Դոնալդ Թրամփն ասել է, որ չի պատրաստվում վատնել իր ժամանակը։ 

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ միշտ հիանալի հարաբերություններ է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն հիասթափված է, քանի որ կարծում էր, որ Ուկրաինայում խաղաղության հասնելը շատ ավելի վաղ էր լինելու, քան խաղաղությունը Մերձավոր Արևելքում։ Այս համատեքստում Թրամփը հիշել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունների մասին, որոնք ձեռք են բերվել Վաշինգտոնում իր միջնորդությամբ և ներկայացրել է, թե ինչ է դրա մասին իրեն ասել ՌԴ նախագահը։ 

«Մենք ունենք Հայաստան և Ադրբեջան։ Դա շատ բարդ էր։ Փաստացի Պուտինը իմ հետ հեռախոսազրույցի ժամանակ ինձ ասաց, որ որ «դա հրաշալի է, քանի որ բոլորը փորձում էին դրան հասնել, բայց չկարողացան, իսկ դու կարողացար»։ Ինձ դա հաջողվեց»,- մանրամասնել է ԱՄՆ նախագահը։ 

Դոնալդ Թրամփը հիշեցրել է նաև իր միջնորդությամբ այլ հակամարտությունների դադարեցման մասին՝ շեշտելով, որ բոլոր այդ դեպքերում ինքը մտածել է, որ դրանք ավելի բարդ է ավարտելը, քան հակամարտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ «Բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։ Նրանքց մեջ կուտակված շատ ատելություն կա։ Պուտինի և Զելենսկիի միջև շատ մեծ ատելություն կա միմյանց նկատմամբ»,- ասել է Թրամփը։ 

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հռչակագիր ստորագրեցին, որի տակ որպես վկա ստորագրեց նաև ԱՄՆ նախագահը։ Վաշինգտոնի գագաթնաժողովի  ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախաստորագրեցին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ նամակը՝ Մինսկի խումբը լուծարելու մասին։ Դրանից հետո թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ 

Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը
Ամենադիտված