Հայերեն

Հարկայինները կլուծարվեն

Տնտեսություն

ՀՐԱՊԱՐԱԿ / Հայաստանի պետական եկամուտների կոմիտեում կառուցվածքային փոփոխություն-բարեփոխումներ են: Նախատեսվում է լուծարել հարկային (տարածքային) տեսչությունները` վերջիններիս փոխարեն ստեղծելով թվով 3 վարչություններ եւ դրանք ներառել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում` որպես վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումներ: Նախատեսվում է նաեւ կրճատել մաքսատների թվաքանակը եւ դրանք, որպես վերադաս մաքսային մարմնի վարչություններ, նախատեսել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում: Կոմիտեն հայտարարեց, որ սա նպատակաուղղված է հարկային վարչարարության կատարելագործմանը, կոմիտեի համակարգի ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, կոմիտեի գործառույթների առավել լիարժեք եւ նպատակային իրականացմանը:

Այս ամենի արդյունքում նախատեսվում է շուրջ 483 հաստիքների կրճատում:
Նման սոցիալական պայմաններում, նման գործազրկության մակարդակում թեկուզ մեկ աշխատատեղի կրճատումը ցավ է, ուր մնաց՝ 500 աշխատողինը:
Ընդ որում, եթե տարվա ընթացքում զանազան ոլորտներում օպտիմալացումների արդյունքում կրճատվում է մի քանի հազար աշխատատեղ, բայց փոխարենը կառավարությունը նրանց առաջարկելու ոչինչ չունի, իսկ տնտեսական առաջընթացի բացակայության պայմաններում այլ ոլորտներում էլ աշխատատեղ չի ստեղծվում, այս մարդիկ լրացնելու են աղքատների եւ արտագաղթողների շարքերը:

Սա հարցի մի կողմն է: Երկրորդ կողմում մեկ այլ հարց է, թե այս մարդկանց կամ նրանց մի մասի գործունեության արդյունքում քանի ընտանիք է զրկվել հացից: Չմոռանանք, որ խոսքը գնում է հարկային մարմինների մասին, որոնք վերածվել էին կոռուպցիայի առաջնային օղակների:

Մեր գյուղացի Մանվել Գեւորգյանը, որ երեք տարի առաջ խանութը փակել էր, իր խոսքով՝ «հարկայինի երեսից», հիմա հարցնում է՝ կարո՞ղ եմ ճշտել, էն երկու հոգին, որ իր ներվերը կերան, առողջությունը քայքայեցին, էդ 500-ի մե՞ջ են:

Մանվելը փոքր խանութ ուներ, մանր առեւտրով էր զբաղվում: Չնայած կառավարությունը որոշում ուներ մանր բիզնեսի մոտ ստուգում չանելու, թողնեն, որ շնչեն, սրանք գալիս էին, երկու ամիսը մեկ ինչ-որ բան «քերում», ասում՝ ՀԴՄ քիչ ես խփել, գոնե 50 հազար պետք է տուգանենք, կամ տուգանքի ահով գումար էին վերցնում: Նա էլ, որ ոչ օրենք գիտի կամ չի ուզում օրենքի հետ գործ ունենալ, տալիս էր ու տալիս: Հետո հասկացավ, որ ինքը պարզապես չի կարող առանց եկամուտ ունենալու գրպանները լայն բացել հարկայինի առաջ, խանութը փակեց ու միայն հողագործությամբ է երեք երեխաներին ու տարեց ծնողներին պահում:

Սամվել Հակոբյանը փոքրիկ գործարան ուներ, որ գործարան ասելն էլ ամոթ է: Արեւածաղկի, եգիպտացորենի տեսականի էր պատրաստում ու տալիս դպրոցամերձ խանութներին: Երբ նման գործ անողները շատացան, մրցակցությունն իրեն դուրս մղեց շուկայից, որին նպաստեցին հարկայինի աշխատողները: Հարկայինն էնքան ընկավ հետեւից, մինչեւ գործարանը փակվեց՝ Սամվելին թողնելով 2.3 մլն․ դրամ պարտքի եւ 400 հազար դրամ տուգանքի տակ: Հավաքեց ունեցածն ու գնաց Ուկրաինայում աշխատելու: Իսկ երբ սկսվեց պատերազմը, այնտեղից տեղափոխվեց Ղազախստան: Հետ գալու մասին չի էլ մտածում, չնայած որ գործերը լավ չեն:

շարունակությունը՝ կայքում

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված